26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համերգը վերածվել է ողբերգության /վիդեո/

“Linkin Park” ամերիկյան ռոք խմբի համերգը ՀԱՀ-ան Քեյփթաուն քաղաքում ողբերգության է վերածվել: Ուժեղ քամու պատճառով հանդիսատեսի վրա է ընկել գովազդային վահանակը: Մեկ կին զոհվել է, 19-ը մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է “Reuters”-ը:

Դեպքը տեղի է ունեցել համերգից առաջ, երբ “Գրին փոյինթ” մարզադաշտն արդեն լի է եղել մարդկանցով: Փրկարարներն անմիջապես դեպքի վայր են ժամանել եւ վերցրել ընկած վահանակը, ինչից հետո միջոցառումը շարունակվել է:

Խմբի անդամների խոսքով` զոհի մասին իրենք իմացել են միայն համերգից հետո, որը կայացել է չնայած տեղի ունեցած միջադեպին եւ վատ եղանակին: Խմբի անդամներն իրենց պաշտոնական կայքում գրել են, որ ցավում են իրենց մահացած երկրպագուհու եւ բոլոր տուժածների համար:

2010-ին խումբն արժանացել է մրցանակի “MTV (EMA)” հեռուստաընկերության կողմից լավագույն համերգային ելույթի համար: Իսկ “Europe Music Awards” մրցանակաբաշխության ժամանակ  այն ճանաչվել է 2011-ի լավագույն ռոք խումբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ