26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիայի հայ համայնքը հակված է աջակցել Սարկոզիին

Թուրքական “Hurriyet Daily News”-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի հայերը պատրաստվում են մայիսի 6-ին  կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում քվեարկել գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին:

Ֆրանսիայւմ հայազգի լրագրող Գարո Յալիկը պարբերականին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացման հարցում Օլանդը վստահություն չի ներշնչում, քանի որ նրա խմբակցությունը որեւէ կերպ ցույց չի տալիս իր աջակցությունն այդ հարցում:

“2 թեկնածուներն էլ հայտարարել են, որ ընտրվելու դեպքում կզբաղվեն օրինագիծը խորհրդարանում անցկացնելու հարցով, սակայն Օլանդը մտադիր է դա անել առաջիկա 3 տարվա ընթացքում, իսկ Սարկոզին` սեպտեմբերին` ընտրվելուց անմիջապես հետո”,-հայտնել է Յալիկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ