26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբեք ընտրությունների արդյունքներն այսքան անորոշ չեն եղել. Սարկոզի

Ֆրանսիայում մայիսի 6-ին նոր նախագահ կընտրվի, ով 1988-ից հետո առաջին անգամ հնարավոր է, որ սոցիալիստական կուսակցությունից լինի, տեղեկացնում է “BBC”-ն:

Ապրիլի 22-ին կայացած Ֆրանսիայի նախագահական ընտրությունների  առաջին փուլում Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը հավաքել էր ձայների 28,6 տոկոսը, իսկ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին` 26,2 տոկոսը: Նրանց նախընտրական քարոզչության գլխավոր թեմաներն էին աճող գործազրկությունը եւ եվրոյի ճգնաժամը: Սարկոզին  ընդգծում էր իր արժանիքները` ճգնաժամի դեմ պայքարելու գործում` խոստանալով ընտրվելու դեպքում պահպանել “ուժեղ Ֆրանսիան”: Միեւնույն ժամանակ Օլանդը պնդում է, որ երկիրը լուրջ ճգնաժամի մեջ է եւ փոփոխությունների կարիք ունի:

Ֆրանսիայի հիմնական տարածքում եւ Կորսիկայում ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով առավոտյան  ժամը 8-ից մինչ երեկոյան 18-ը: Մեծ քաղաքներում տեղամասերը կփակվեն 2 ժամ  հետո:

Մարին լե Պենը, ում օգտին ընտրությունների առաջին փուլում քվեարկել էր 6,4 մլն ֆրանսիացի, հայտնել է, որ ինքը դատարկ քվեաթերթիկ է նետելու քվեատուփի մեջ, իսկ իր կողմնակիցներին կոչ է արել “քվեարկել խղճի մտոք”: Նա նաեւ հավելել է, որ ընտրություններն ավարտված են, քանի որ “Սարկոզին վաղուց է պարտվել”: Ֆրանսուա Բայրուն, ով առաջին փուլում հավաքել էր ձայների 8 տոկոսը, հայտնել է, որ աջակցելու է Օլանդին:

Գործող նախագահ Նիկոլա Սարկոզին իր հերթին նշել է, որ “երբեք ընտրությունների արդյունքներն այսքան անորոշ չեն եղել”:

Նախագահական ընտրություններից հետո` հունիսին, Ֆրանսիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ