23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Քրեակատարողական ընտրատեղամասերում նկատվել է ԶԼՄ-ների ակտիվություն եւ դիտորդների պասիվություն

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում խոսեց քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպման մասին:

Նրա խոսքով`համաձայն ԸՕ` կալանավորված անձինք  յոթ կալանավայրերում իրավունք ունեն մասնակցել միայն  համամասնական ցուցակների ընտրությանը: Այսպես` Նուբարաշենում  816 կալանավորներից քվեարկել են 799-ը, ընդհանուր թվով քվեարկել են 1073 կալանավոր:

‘’Քրեակատարողական հիմնակրներում նկատվել է ԶԼՄ-ների ակտիվություն, եւ դիտորդների պասիվ ներկայություն: Որեւէ խախտում չի արձանագրվել’,- նշեց Ա.Օրբելյանը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու պատիժը կրող մարդիկ իրավունք չունեն քվեարկելու, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ դա գործող օրենսդրության եւ Սահմանադրության պահանջ է:

‘’Դա կարող էր քաղաքական շահարկման խնդիր դառնալ, այն իմաստով, որ քաղաքական ուժերը կարող էին խոստանալ ազատում, կամ պատժի մեղմացում, ահա ինչու պատիժը կրելու ընթացքում արգելված է քվեարկել’’,- եզրափակեց Արամ Օրբելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ