26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանը չկարողացավ խառնել. Առավոտ

   “Դա ՀՀԿ-ի որոշելիքն է”,- “Առավոտի”  հարցին` հավանական համարո՞ւմ եք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նոր կոալիցիայի ձեւավորումը, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված “Ազգային միաբանության” նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա նաեւ հավելեց. “Ինչու ոչ: Ի դեմս ԲՀԿ նախագահի` կոռեկտության սահմանները հնարավորինս պաշտպանվել են: Ուրիշ բան, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց:

“Հաշվի առնելով նախագահի բացառիկ լայնախոհությունը, ազգի կոնսոլիդացիային ուղղված գործունեությունը եւ գիտակցումն այն ճշմարտության, որ ՀՀ-ի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած` նախագահը կարող է բոլորին հրավիրել կոալիցիա անգամ այն պարագայում, երբ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի ԱԺ-ում: Այս ընտրություններն էլ ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն այնպիսի պատասխանատվության գիտակցում ունի, որ հարկ եղած դեպքում իր հալալ վաստակածն էլ կարող է զիջել` հանուն ՀՀ-ի”,-գրում է “Առավոտը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ