26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս է աշխատել ոստիկանությունը ԱԺ ընտրությունների օրը. ինքնագնահատական

Այսօր ԱԺ ընտրությունների հարցերով ոստիկանության կենտրոնական ապարատում գործող օպերատիվ շտաբի ամփոփիչ խորհրդակցության ժամանակ օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ  ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը, ինչպես եւ ընտրություններին հաջորդած օրերին ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է 174 դեպք, որոնք հիմնականում վերաբերել են ընտրակաշառքին, այլ անձի փոխարեն քվեարկելուն, ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտմանը եւ այլն:

Որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 34 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 22-ը հանցագործության դեպքի, իսկ 12-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մեկ դեպքով դիմողին տրամադրվել է տեղեկատվություն, 122 դեպքով նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն իր զեկույցում նշեց, որ Ազգային ժողովի ընտրությունների օրը ոստիկանությունում ստացվել է 127 հաղորդում եւ տեղեկատվություն, այդ թվում` ‘Թեժ գծով’` 25, հերթապահ մասերում` 59, համացանցի միջոցով` 41 եւ դիտորդներից` 2: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրախախտումներին, ընտրացուցակների անճշտություններին, ընտրատարածքներում հասարակական կարգի խախտումներին:

Տեղեկությունների եւ հաղորդումների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ եւ տրվել պարզաբանումներ: Ահազանգերի զգալի մասի քննությամբ պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Արթուր Օսիկյանը նշեց, որ մայիսի 6-ին, բացի ոստիկանությունում ստացված տեղեկատվությունից, դիտարկվել են բոլոր կայքէջերը, հաղորդագրությունների վերաբերյալ տրվել է 52 պարզաբանում, համապատասխան ցուցումներ են տրվել տեղերում տեղեկատվությունը ճշտելու վերաբերյալ, քաղաքացիներին տրամադրվել է 130 տեղեկանք` լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար եւ այլն:

Բանախոսն ընդգծեց, որ ոստիկանությունն արձագանքել է նույնիսկ անստույգ տեղեկություններ եւ ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող ահազանգերին, որոնց վերաբերյալ նույնպես տրվել են լիարժեք պարզաբանումներ ու բացատրություններ, հրապարակվել են հերքումներ:

Henaran.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ