02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրանտ Թոխատյանը հեռանում է Հայաստանից. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի հավաստի տեղեկություններով, դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից պատրաստվում է տեղափոխվել Արցախ եւ բնակություն հաստատել այնտեղ: Լուրը թերթի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Թոխատյանը՝ հավելելով. “Ղարաբաղում լավ աշխատանքի առաջարկ ունեմ, գնում եմ այնտեղ աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է լինելու, բայց ժամանակի մեծ մասը անցկացնելու եմ այնտեղ”:

Հարցին, թե իր ընտանիքը եւս տեղափոխվելու է Արցախ, դերասանը միանշանակ չպատասխանեց՝ նշելով, որ ամեն ինչ կախված է աշխատանքից. “Եթե ամեն ինչ լավ լինի, իհարկե, ընտանիքս նույնպես ինձ հետ կլինի”:

Իսկ թե Արցախում կոնկրետ ինչ առաջարկ է ստացել, դերասանը չցանկացավ մանրամասնել՝ պատճառաբանելով. “Դեռ գաղտնիք է, եթե ամեն ինչ հստակեցվի, առաջինը խոսք եմ տալիս ձեզ ասել”: Դերասանը նաեւ նշել է, որ  ուրախ կլինի, եթե իր այս քայլը վարակիչ լինի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ