26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Իմացա՞ք, որ Հովիկն է գալիս….”. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, մայիսի 17-ին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ էլ, ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, հայտնի կդառնան վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անունները, ինչպես նաեւ` իշխանական կոալիցիայի կազմը:
Հանրապետական շրջանակները վստահեցնում են, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիայի հարցը, ըստ էության, լուծված է եւ, անկախ ՀՀԿ-ԲՀԿ որոշ շրջանակների առարկությունների, ձեւավորվելու է: Շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ, ըստ իշխանական թերթի աղբյուրների, շատ բան հստակեցվել է: Սակայն եւ´ հանրապետական, եւ´ ԲՀԿ-ական շրջանակները զերծ են մնում սույն թեմայով որեւէ բան պաշտոնապես ասելուց:

Ավելին, լրագրողների հետ շփումներից խուսափելու համար այս օրերին շատերն անջատել են իրենց հեռախոսներն ու ընդհատակ անցել, շատերն էլ պնդում են, թե ոչինչ հայտնի չէ կամ իրենք ոչ մի բանից տեղյակ չեն: Իրականում, ինչպես հայտնում են իշխանական աղբյուրները, իշխանության ներսում, մեծ հաշվով, շատ բան չի փոխվելու, կոալիցիան նույն ձեւաչափով պահպանվելու է, վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել նույն պաշտոնում, ԱԺ նախագահ է դառնալու Հովիկ Աբրահամյանը:

Երեկ Ազգային ժողովի գրեթե ողջ աշխատակազմի քննարկման թեման այն էր, որ Հովիկ Աբրահամյանը կրկին վերադառնում է խորհրդարան: “Իմացա՞ք, որ Հովիկն է գալիս”, “Ասում են` Հովիկն է դառնալու Աժ նախագահ”, “Գիտե՞ք, Հովիկ Աբրահամյանին են նորից բերում”,- իրար էին փոխանցում Աժ աշխատակազմում: Նույն շրջանակները, ինչպես նաեւ իշխանական աղբյուրները հայտնում են, որ ԲՀԿ-ն պահպանելու է ԱԺ փոխնախագահի իր քվոտան եւ այդ պաշտոնում կրկին առաջադրելու է Բալասանյանին: ՀՀԿ քվոտայով Աժ մյուս փոխնախագահի պաշտոնի համար խորհրդարանում քննարկվում էր երկու անուն` Սամվել Նիկոյան եւ Գալուստ Սահակյան: Նայած` թե նրանցից ով կառաջադրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում, ըստ այդմ էլ` մյուսը կդառնա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, չէր բացառվում, որ քարտուղարն էլ դառնա ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս ամենը, սակայն, դեռեւս ոչ պաշտոնական բնույթ է կրում, եւ հնարավոր է` վերջին պահին ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ