26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սարկոզին Օլանդին փոխանցեց պետական գաղտնիքները /վիդեո/

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու, Տյուլի նախկին քաղաքապետ Ֆրանսուա Օլանդը, ով նախագահական ընտրություններում հաղթեց Նիկոլա Սարկոզիին, այսօր` մայիսի 15-ին, ստանձնեց պաշտոնը, հաղորդում է “РБК” կայքը:

Հանդիսավոր արարողությունը, որին հրավիրված էր մոտ 400 մարդ, կայացավ Ելիսեյան պալատում: Սարկոզին դիմավորել է  իրավահաջորդին պալատի աստիճանների վրա, որից հետո անհատական զրույցի ընթացքում նրան է փոխանցել միջուկային գաղտնաբառերը, ինչպես նաեւ լուսաբանել է մի քանի պետական գաղտնիքներ:

Ֆրանսուա Օլանդը դարձավ Ֆրանսիայի Հանրապետության 24-րդ նախագահը: Երդման արարողությունից հետո Օլանդը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Գերմանիա, որտեղ կհանդիպի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Բանակցությունները Մերկելի հետ, ենթադրվում է, որ դժվար են լինելու: Կանցլերը կտրականապես դեմ է Փարիզի մտադրությանը` վերանայելու բյուջետային համաձայնությունը, որը հավանության է արժանացել ԵՄ-ի 27 երկրներից 25-ի կողմից: Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահից ակնկալում է աշխատել հանուն Եվրոպայի բարեկեցության:

http://youtu.be/21MmhRX9Vo4

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ