26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փորձաքննությունը հաստատել է, որ բռնաբարել է. գյուղապետի գործը կուղարկվի դատարան

Ազատ Ղուկասյան

Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից այս տարվա մարտ ամսին սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա.Պ.-ի քրեական գործի նախաքննությունը ավարտված է, եւ առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց անչափահաս աղջկա հորեղբայրը` Գագիկ Պարոնյանը:

Ըստ նրա, փորձաքննությունները հաստատել են, որ Ազատ Ղուկասյանը բռնաբարել է անչափահասին:  Քննիչ Մխիթար  Տիգրանյանի հետ խոսել չհաջողվեց:  Նա աշխատավայրում չէր, իսկ նրա գործընկերները Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ գործի մանրամասներին ծանոթ չեն:

Գագիկ Պարոնյանի խոսքով,  աղջկա մոտ վախը մի քիչ անցել է, մի քանի անգամ դպրոց է գնացել, բայց “սիստեմատիկ չի գնում”:  “Տեսնենք կամաց-կամաց կարող ա աղջիկը ոտքի կանգնի, արդեն հունց որ ուզում ա փոխվի”,-ասաց հորեղբայրը:

Հիշեցնենք, որ  Ազատ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3 կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 10  տարի ժամկետով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ