27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կուսաթաղանթը` պտղաբերության խորհրդանիշ

Հնում նորապսակների հետ կապված հետաքրքիր արարողակարգեր են ունեցել  հայերը, որոնք հիմա, ցավոք,  մոռացվել են կամ աղավաղվել: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը` խոսելով նորապսակների առաջին գիշերվա մասին:

Նրա խոսքով` հնում հայերը առաջին գիշերը նշում էին, սակայն այդ գիշեր նորապսակների միջեւ ոչ մի սեռական ակտ տեղի չէր ունենում. հայրը առանձին էր տղայի հետ զրուցում, մայրը` առանձին, եւ 7-10 օր հետո, երբ զույգերն արդեն բավականաչափ տեղեկացված էին լինում եւ լարվածությունից ազատված,  դիմում էին սեռական ակտի:

Սեքսոպաթոլոգը կարծիք հայտնեց, որ կուսաթաղանթի մասին պատկերցումները մեզանում տասնամյակներ շարունակ աղավաղվել են, հատկապես անկախության վերջին քսան տարիների ընթացքում: Ըստ Վրեժ Շահրամանյանի, կենսաբանական առումով կուսաթաղանթը անատոմիական էլեմենտ է , որը կոչված է պաշտպանելու հեշտոցամուտքը վնասումներից, օտար մարմիններից, իսկ ‘’կույս’’ հասկացությունը բարոյահոգեբանական նկարագիր է, եւ հասարակությունը շատ հաճախ խառնում է այդ երկու կարեւոր հասկացությունները:

‘’Անձը կարող է մարմնով կույս լինել, իսկ էությամբ` ոչ: Իսկ հասարակությունը միեւնույն է անձին բնորոշում է` ելնելով այն հանգամանքից`  թաղանթը պահպանված է , թե ոչ’’,- մեկնաբանում է սեքսոպաթոլոգ, ընդգծելով, որ ‘’կարմիր խնձորը’’ արյունոտ սավանը ցուցադրելը չէ:

‘’Ներկայումս հասարակության կողմից հնչող քննադատությունները վկայություն են այն բանի, որ հին ավանդույթները ճիշտ չեն մեկնաբանվում եւ աղավաղվում են: Կուսաթաղանթը եղել է պտղաբերության խորհրդանիշ, կարմիր խնձորը կիսում էին, որը կիսելուց հետո նման էր կնոջ հեշտոցամուտքի: Այդ հիմա է, որ աղավաղվել է այդ ամենը ու ճիշտ չի մեկնաբանվում ’’,- եզրափակեց Շահրամանյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ