26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նոր “շեֆ” է ունենալու. Երկիր

“Երկիր” օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն այս շաբաթվա վերջին հանդես կգան հայտարարությամբ: Նրանք, իհարկե, որոշակի համաձայնություններ ձեռք բերելու են, բայց, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, չի բացառվում, որ համաձայնությունը արտահայտված լինի ոչ թե կոալիցիոն հուշագրի, այլ համաձայնագրի տեսքով:

ԲՀԿ-ն կառավարությունում ունենալու է պորտֆելներ:

Թերթին հասած լուրերի համաձայն` հնարավոր է, որ ԲՀԿ-ին տրվի Սփյուռքի նախարարության քվոտան, եւ այն, ամենայն հավանականաթյամբ, կղեկավարի ինքնաբացարկ հայտնած Արամ Սաֆարյանը: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պահպանելու են իրենց տեղերը:
Նոր կառավարությունում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին չի բացառվում, որ փոխարինի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Որ Պետրոսյանը պաշտոնանկ է արվելու, դա հստակ է: Գալստյանին այդ պաշտոնում նշանակելու որոշումը, սակայն, վերջնական չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ