19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կոալիցիայի հարցը` վա՞ղը

Լուսանկարը` Ա. Դավթյանի

 

 

 

 

 

 

 

 

Վաղը՝ մայիսի 17-ին սպասվում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որին ներկա կլինի ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քաղաքական փորձագիտական դաշտը սպասում է այս հավաքին, ակնկալելով, որ վերջապես կհաստակեցվի քաղաքական օրակարգը՝ կազմվո՞ւմ է արդյոք ԲՀԿ-ՀՀԿ առանցքով կոալիցիա, թե ոչ եւ, ըստ այդմ, ինչպիսի՞ կադրային վերադասավորումներ են սպասվում:Հայտնի կդառնա՞ն նորընտիր խորհրդարան գնացողները, կուրվագծվի՞ ապագա կառավարության կազմը:

Henaran.am-ի տեղեկություններով, գործադիրի ղեկավարի հարցը լուծված է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կշարունակի գլխավորել կառավարությունը: Ինչ վերաբերվում է ԱԺ նախագահին, այս պահի դրությամբ, ամենահավանական թեկնածուն համարվում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, թեեւ նշվում է, որ սա դեռեւս հաստատված որոշում չէ:

Նշենք, սակայն, որ վաղը կայանալիք գործադիր մարմնի նիստին շեշտադրումը կդրվի ոչ թե կադրային հարցերի, այլ նոր քաղաքական կոալիցիա կազմել-չկազմելու խնդրի վրա: Ասել է թե` վաղը պարզ կդառնա, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա կկազմե՞ն, թե ոչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ