26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրը սպանել է 4 երեխաներին

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բրեվարդ  քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 5 դիակ` մոր եւ 4 երեխաների: Իրավապահ մարմինների տվյալներով 33-ամյա Տանյա Թոմասը  կրակել է իր 4 երեխաներին , իսկ հետո ինքնասպան եղել, տեղեկացնում է “America.ru”-ն:

Ընտանիքի հորը, ով նրանց հետ չէր բնակվում, հայտնել են իր 4 երեխաների` 12-ամյա Ջոելի, 13-ամյա Ջազլինի, 15-ամյա Ջեքսասի եւ 17-ամյա Փիբլես Ջոնսոնների մահվան մասին:

Հարեւանուհին պատմել է, որ երեխաներից 3-ն իրենից օգնություն են խնդրել այն ժամանակ, երբ արդեն հրազենային վնասվածք են ստացած եղել: Անհայտ պատճառներով երեխաները կրկին տուն են վերադարձել, եւ մայրն ավարտին է հասցրել սկսած գործը: Դեպքի վայր ժամանած զինյալները մի քանի կրակոց են լսել, սակայն տուն ներխուժելով` անշունչ դիակներ են հայտնաբերել:

Հայտնի է, որ մի քանի շաբաթ առաջ Թոմասի տուն կրկին ոստիկանություն է եկել` տնային բռնության ենթարկվելու կանչ ստանալուց հետո: Արդյունքում` 15-ամյա Ջեքսասը նույնիսկ կալանավորվել է:

Տանյայի ընկերուհին պատմել է, որ գիշերը հաղորդագրություն է ստացել նրանից, որում կինը խնդրել է թաղել իրեն երեխաների հետ, սակայն ընկերուհին հաղորդագրությունը կարդացել է միայն առավոտյան` սպանությունից հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ