25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս գիշերը` Երեւանի թանգարաններում

Այսօր Հայաստանում նշվում է ‘Թանգարանային գիշեր’ ամենամյա միջոցառումը`  ‘‘Գիրը փոփոխվող աշխարհում’‘ կարգախոսով: Այն նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը: Տոնի շրջանակներում 60-ից ավելի թանգարաններ այսօր յուրօրինակ ցուցադրություններով ու միջոցառումներով կներկայանան այցելուներին: Ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր Հայաստանի բոլոր թանգարանների մուտքն այցելուների համար կլինի անվճար:

Այս միջոցառումը առաջին անգամ անցկացվել է 1999 թվականին Ֆրանսիայում, որտեղ թանգարանները գարնանային մի կիրակի օր բաց դռների օր հայտարարեցին` անվճար հրավիրելով այցելուներին թանգարաններ: Նախաձեռնությունը շուտով արժանացավ եվրոպական կառույցների եւ եվրոպական այլ երկրների ուշադրության առարկան եւ աստիճանաբար դարձավ եվրոպական սիրված տոներից մեկը: Հայաստանը 2005 թվականին է միացել այս եվրոպական ակցիային:

Այսպես` Երեւանի թանգարաններում նախատեսված են հետեւյալ միջոցառումներն ու ցուցադրությունները

Հայաստանի պատմության թանգարան (Հանրապետության հրապարակ)

19:00 ‘‘Գիրը ժամանակների վկա’‘ ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահ (հասցեն` Երևան, Արամի 1)

18:00 ‘‘Սուրենյանցը և իր ժամանակակիցները’‘ ցուցահանդես

18:00 ‘‘Հայ ժամանակակից գրականությունը’‘ ցուցահանդես

18:00 ‘‘Ռուս կերպարվեստը 19-րդ դարում’‘ տեսաշար

18:00 ‘‘Գրքի ստեղծումը’‘ խաղ-էքսկուրսիա

18:00 ‘‘Գրի հավերժությունը’‘ ինտերակտիվ էքսկուրսիա

19:00 ‘‘Բնական գրագիտություն’‘ զրույց, քննարկում

20:00 Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգ

22:00 ‘‘Գեղանկար-գրականություն երկխոսություն’‘ բեմականացում

 

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն (Աբովյան 64)

14:00 Ֆրունզիկ Եղիազարյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես

17:00 ‘‘Մաշտոցյան վկայագրեր’‘ ցուցահանդես

18:00 ‘‘Հայ դասականները հայ գրի ու հայոց լեզվի մասին’‘ ասմունք

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան (Սարյան 3)

18:00 ‘‘Սարյանը և գիրքը’‘ ցուցահանդես

18:30 ‘‘Մարտիրոս Սարյան: Նամակներ /1929-1954/’‘ գրքի շնորհանդես

20:00 Վոկալ երաժշտության համերգ

21:00 ‘‘Մ. Սարյանի գրքային նկարազարդումներ’‘ սլայդ-շոու

22:00 Թեյի հյուրասիրություն

23:00 ‘‘Մ. Սարյան-Ա. Խաչատուրյան’‘ տեսաֆիլմ

Հովհաննես Թումանյանի թանգարան (հասցեն` Երևան, Մոսկովյան 40)

18:00 Անկոչ հյուրեր թանգարանում

18:00 Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

18:00 ‘‘Անուշ պոեմի և օպերայի պատմությունը’‘ ցուցահանդես

19:00 Crimesterdam խմբի մասնակցությամբ ռոք համերգ

20:30 Համերգ

22:00 Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (Զարուբյան 3)

18:00 ‘‘Գայանե’‘ բալետի թեմաներով ցուցահանդես

18:00 ‘‘Հնչյուններ և գույներ’‘` նկարում են երեխաները

18:30 Պարային հատվածներ ‘‘Գայանե’‘ բալետից, պարի ուսուցում

21:00 ‘‘Գայանե-70’‘` Գևորգ Աճեմյանի անվ. ջութակահարների անսամբլի, Ա. Խաչատրյանի անվ. տրիոյի մասնակցությամբ համերգ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Զարուբյան 20)

19:00 ‘‘Իսահակյան – ‘‘Գրական թերթ’‘ առնչությունները’‘ ցուցահանդես

19:00 ‘‘Ժամանակների երկխոսությունը’‘ հագուստի ցուցադրություն

22:00 Ռոք համերգ

Եղիշե Չարենցի տուն-թանգարան (Մաշտոցի 17)

17:00 ‘‘Ժամանակակից հայ արձակի հավաքածու’‘ ֆրանսերեն գրքի շնորհանդես

19:00 ‘‘Գիրը փոփոխվող աշխարհում’‘ գրական-երաժշտական կոմպոզիցիա

21:00 ‘‘Դաստախուն’‘ անակնկալ

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան (Պուշկինի 70)

18:00 Հիմնական ցուցադրություն

18:00 Արա Սարգսյանի աշխատանքների բացօթյա ցուցահանդես

Գրիգոր Գրիգորյանի /Ջոտտո/ արվեստանոց-թանգարան (Մաշտոցի 45/1)

18:00 Հիմնական ցուցադրություն

Ռուսական արվեստի թանգարան (Իսահակյան 38)

18:00 ‘‘Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ’‘` Մ. Ա. Վրուբելի գրաֆիկական աշխատանքի վերատպությունը ‘‘Fine Art Print’‘ նոր տեխնոլոգիայով

Երվանդ Քոչարի թանգարան

18:00 ‘‘Վերածնված խորհրդանիշ’‘ ցուցահանդես 20:00 ‘‘Վերածնված խորհրդանիշ’‘ տեսաֆիլմ 21:00 ‘‘Առաջին մեղսագործությունը’‘ տեսաֆիլմ (հասցեն` Երևան, Մաշտոցի 39/12)

Սերգեյ Փարաջանովի թանգարան

18:00 ‘‘Ս. Փարաջանովի նամակագրությունը 1974-1977 թթ. բանտում եղած տարիներին’‘ ցուցահանդես ‘‘Երգ Հայավատայի մասին’‘ գրքի ցուցադրություն (հասցեն` Երևան, Ձորագյուղ, Ազգագրական թաղամաս 15-16)

Փայտարվեստի թանգարան

14:00 Հիմնական ցուցադրություն 18:00 ‘‘Հնի և նորի արահետներով’‘ բացօթյա ցուցահանդես (հասցեն` Երևան, Պարոնյան 4 և 2)

Ժամանակակից արվեստի թանգարան

18:00 ‘‘Հ. Իգիթյանի գրավոր ժառանգությունը’‘ ցուցահանդես ‘‘Ներքին ժամանակը’‘ ցուցահանդես ‘‘Երկխոսություն’‘ ցուցահանդես 19:00 ‘‘Թանգարանը և շրջակա միջավայրը’‘ հանդիպում 20:30 ‘‘Տպագիր և էլեկտրոնային գրքեր. համագործակցություն և մրցակցություն’‘ դասախոսություն 21:30 Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կանանց երգչախմբի ելույթ 22:30 Ջազ-բենդի համերգ (հասցեն` Երևան, Մաշտոցի 7)

Երևան քաղաքի պատմության թանգարան

19:00 ‘‘Թանգարանների գիշերը Երևանի թանգարաններում՝ 2005-2012 թթ.’‘ շնորհանդես 20:00 ‘‘Սա է սերը և այդպիսին է կյանքը’‘ ցուցահանդես 21:30 ‘‘Գրավոր ժառանգության գանձարանից՝ թանգարանի արձանագիր ցուցանմուշները’‘ ցուցահանդես 22:00 Հայկական այբուբենի տառերով օդապարիկների լուսային շոու (հասցեն` Երևան, Արգիշտիի 1/1)

Կարեն Դեմիրճյանի թանգարան

18:00 ‘‘Գեղանկարչությունը, որպես գրքի ձևավորման խորհուրդ’‘ ցուցահանդես (հասցեն` Երևան, Ղ. Փարպեցու 7)

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

18:00 Հիմնական ցուցադրություն (հասցեն` Երևան, Քանաքեռի 2/4)

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

18:00 Դեմիրճյանի ‘‘Հայը’‘ էսսեի տարածում 19:00 ‘‘Կարմիր գլխարկ’‘ ներկայացում /’‘Ագուլիս’‘ տիկնիկային թատրոնում/ 19:00 ‘‘Հայը’‘ էսսեի շնորհանդես (հասցեն` Երևան, Աբովյան 29/4)

Սիլվա Կապուտիկյանի տուն -թանգարան

14:00 ‘‘Մանուել Կապուտիկյանի ջրաներկ աշխատանքները’‘ ցուցահանդես 15:00 Սիրվարդի մանկապարտեզի տնօրենի դաստիարակների և այլոց գրառումների /1926-28 թթ./ հուշատետրի ցուցադրում և ընթերցում 16:00 ‘‘Սիլվա Կապուտիկյանի և Վարազդատ Հարությունյանի բարեկամության մասին’‘ ժամանակակիցների վկայություն 18:00 ‘‘Վանա ժաժիկ բրդուճի’‘ հյուրասիրություն 20:00 Սիլվա Կապուտիկյանին բնութագրող անվանի մեծերի /Ավ. Իսահակյան, Մ. Սարյան, Վեհափառ…/ գրառումների գրքի ցուցադրում և ընթերցում 21:30 ‘‘Մենախոսություն’‘ տեսաժապավենի ցուցադրում (հասցեն` Երևան, Բաղրամյան 1-ին անցուղի, շ. 1, բն. 26)

Հայաստանի բնության պետական թանգարան

18:00 Բնությունը ներկայացնող գրքերի հավաքածուների ցուցահանդես 18:00 ‘‘Ապրած տարիներ’‘ ցուցահանդես 18:30 ‘‘Գիրը փոփոխվող աշխարհում’‘ զեկույց 19:00 ‘‘Դուռը բաց է, մտքեր’‘ գրքի հեղինակ Արսեն Բաբայանի հետ հանդիպում 19:30 Երևանի Ք. Քուշարյանի անվան արվեստի դպրոցի սաների ելույթ (հասցեն` Երևան, Տիգրան Մեծի 34)

‘‘Էրեբունի’‘ պատմահնագիտական արգելոց-թանգարան

18:00 Ճեպանկարի ժամ 19:00 ժամանակակից բալետ 20:00 ‘‘Փարոս’‘ կամերային երգչախումբ 20:50 ‘‘Էրեբունի. նոկտյուրն’‘ իմպրովիզացիաներ, դաշնամուր` Միքայել Գաբրիելյան 21:45 ‘‘Շելլ’‘ դաշնամուրային տրիո դասական կատարումներ (հասցեն` Երևան, Էրեբունու 38)

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

10:00 ‘‘Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը’‘ ցուցահանդես ‘‘Սվարովսկի` Բյուրեղյա պալատ’‘ ցուցադրություն ‘‘Բյուրեղապակյա աշտարակ’‘ քանդակի ցուցադրություն Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական կայքէջի հայկական տարբերակի մեկնարկ (հասցեն` Երևան, Կասկադ)

ՀՀ ՊՆ ‘‘Մայր Հայաստան’‘ զինվորական թանգարան

18:00 Հիմնական ցուցադրություն (հասցեն` Երևան, Ազատության 2)

Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

10:00 ‘‘Հայ միջնադարյան ճարտարապետությունը մանրակերտերով’‘ ցուցահանդես 19:00 ‘‘Երիտասարդ արվեստաբանները ճարտարապետության մասին’‘ կլոր սեղան 20:00 Հայ ժողովրդական և հոգևոր երաժշտություն` Արթուր Շահնազարյան և Հայկ Մխոյան (հասցեն` Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք)

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ

18:00 Հիմնական ցուցադրություն (հասցեն` Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք)

‘‘Կալենց’‘ թանգարան

18:00 Հիմնական ցուցադրություն (հասցեն` Երևան, Կալենցի 18)

‘‘Զորավար Անդրանիկ’‘ ֆիդայական շարժման թանգարան

18:00 Անդրանիկ Զորավարին և ֆիդայական շարժմանը նվիրված տեսագրությունների ցուցադրում Կոմիտաս, ֆիդայական երգեր (հասցեն` Երևան, Արշակունյաց, Կոմիտասի անվ. պանթեոն)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ