26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիում վիճակահանությամբ անօթեւան ընտանիքներին կբաշխվեն բնակարաններ

ՀՀ  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ‘Մուշ-2’ եւ ‘Անի’ թաղամասերում կառուցվող 1756 բնակարաններով բազմաբնակարան շենքերից 464 հատ 3 սենյականոցների եւ 16 հատ 4 սենյականոցների վիճակահանությունը կկայանա մայիսի 24-ին,  ժամը 12-ին Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում:

Այդ կապակցությամբ ‘Շիրակ կենտրոն’ ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի որոշմամբ` վիճակահանությանը կմասնակցեն Գյումրու անօթեւան ընտանիքների հերթացուցակում ընդգրկված եւ հանձնաժողովի կողմից  շահառու ճանաչված,  3 եւ 4 սենյականոց բնակարանների հավակնորդ 480 ընտանիքները` ըստ իրենց արտոնությունների եւ հերթական համարների: Անօթեւանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված եւ կրկին շահառու ճանաչված մնացած ընտանիքներին բնակարանների կբաշխվեն հաջորդ փուլում:

Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետին եւ ՀՀ պետական կադաստրի ղեկավարին հղված մեր բաց-նամակում բարձրաձայնել էինք 3 սենյականոցների հավակնորդ գյումրեցի անօթեւան 17 ընտանիքների խնդրին, որոնց վերաբերյալ կադաստրի կողմից սեփականություն ունենալու մասին  տրված ակնհայտ սխալ տեղեկություների պատճառով վերջիններս դուրս էին մնալու բնակբաշխման գործընթացից: Բնակբաշխման հանձանժողովի կողմից կայացրած որոշման համաձայն այդ ընտանիքները եւս ներառվել են վիճակահանության մասնակիցների ցուցակում, այն պայմանով, որ եթե մինչ այս տարվա աշնանը կայանալիք բնակարանամուտը  պարզվի, որ նրանք իրականում ունեն սեփական բնակարաններ կամ առանձնատներ Երեւան քաղաքում, ապա կվերանայվի նրանց բնակարան հատկացնելու մասին որոշումները:

Henaran.am    -ին հաղրդում են ‘Շիրակ կենտրոն’ ՀԿ մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ