26 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Արա Գեւորգյանը համագործակցելու է լեգենդար Յան Գիլանի հետ

image_6846

Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը համագործակցելու է Deep Purple լեգենդար ռոք խմբի մենակատար Յան Գիլանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտորը: Արա Գեւորգյանի խոսքով, նրա եւ Գիլանի ընկերությունը սկսվել է դեռ 1989 թ-ին, երբ նրանք Սպիտակի երկրաշարժից տուժածների համար մեծ նախագիծ էին կազմակերպել:

Գիլանը խնդրել է Գեւորգյանին, որպեսզի նա Holly water ստեղծագործությանը հայկական ուղղվածություն տա: Գեւորգյանն արել է այդ աշխատանքները, եւ հրաժարվել է գումարից, քանի որ նրանք բարեկամներ են:

Բացի այդ, վերջերս Play station 3 ընկերության հետ Գեւորգյանը պայմանագիր է կնքել, եւ ‘Մարտեր առանց կանոնների’  խաղում հնչում է նրա Արցախ ստեղծագործությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ