19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

2013-ին ընդառաջ ԲՀԿ-ն կառաջնորդվի արտաքին ազդակներով

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը կմասնակցի 2013 թ.  նախագահական ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արամ Կարապետյանը հայտարարեց, որ կոալիցիա չկազմելու  քայլից հետո իր մեջ նախագահական ընտրություններին մասնակցելու ոգեւորությունը ավելի է մեծացել:

“Որքան էլ այսօր փորձեն ասել, որ էլի նույն ԲՀԿ-ն է, որեւէ խնդիր չկա, պայմանավորվել են եւ այլն, եկեք մեկ անգամ  ընդունենք, որ Հայաստանի իշխանությունը ճաք է տվել, շատ լուրջ ճաք է տվել: Հայստանի իշխանությունը չի կարողանում դրա հետ կապված կազմել կառավարություն”,-հայտարարեց Արամ Կարապետյանը:

ՆԺԿ նախագահը հայտարարեց, թե ՕԵԿ-ը իր ունեցած տեղեկություններով, այս պահին “փակել է կուսակցությունը”: Նա բացառեց “Ժառանգության” եւ ՀՀԿ-ի միջեւ կոալիցիայի հնարավորությունը: Ըստ նրա, ԲՀԿ-իք քայլից հետո նշաձող  է դրված.”Ով գնաց, միացավ “Հանրապետական”-ի կոալիցիային, նա ՕԵԿ-ից էլ ավելի վատ վիճակի մեջ է հայտնվելու”,-հայտարարեց նա:

Խոսելով 2013թ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուի մասին, Արամ Կարապետյանն ասաց, որ հարցը մեծապես պայմանավորված կլինի Եվրասիական միության եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններով:

Henaran.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ ընդդիմության միասնական թեկնածուն նախագահական ընտրություններում լինի ԲՀԿ-ի  թեկնածուն, Արամ Կարապետյանն ասաց.”Իմ տպավորությամբ, ԲՀԿ-ն սեպտեմբերին կսկսի որոշումներ կայացնել Հայաստանի ապագա զարգացումների վերաբերյալ եւ կարծում եմ, որ որոշակի արտաքին ազդակներ կարող են լինել, որոնք թույլ կտան որոշել` կպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սեփական թեկնածուով  հանդես կգան, թե կլինի ընդհանուր խնդիրների լուծման ճանապարհ”:

Լրագրողի հարցին, թե Գագիկ Ծառուկյանին տեսնում է արդյո՞ք որպես նախագահի թեկնածու, Արամ Կարապետյանը պատասխանեց. “Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, բայց ես երբեք չեմ ստել իմ խղճի առաջ` ոչ”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ