26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին Հանրապետության դասերն ու ձեռքբերումները` ըստ պատմաբանների

Հանրապետության տոնի` մայիսի 28-ի առիթով պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը “Հենարան” մամուլի ակումբում անդրադարձել են օրվա խորհրդին:

“Շատ են հայհոյել Առաջին Հանրապետության ղեկավարներին, բայց փառք ու պատիվ նրանց: Հինգ դար առաջ կորցված անկախությունը այսօր վերականգնվել է: Լավ է, որ ցեղասպանություն տեսած ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել”,- նշեց Բաբկեն Հարությունյանը:

Նրա խոսքով, հայոց պատմության մեջ 1918 թվականն իր բոլոր կորուստներով ու աղետներով հանդերձ, կարևոր տեղ է գրավում, քանի որ ավելի քան 5 դար առաջ կորցրած հայոց պետականությունը, թեև խիստ կրճատված տարածքով, Բաթումիի նվաստացուցիչ պայմանագրով, վերականգնվեց: Բաբկեն Հարությունյանն ընդգծեց, որ Եղեռն տեսած հայ ժողովուրդն  իր մեջ ուժ գտավ` վերականգնելու սեփական պետականությունը:

Բաբկեն Հարությունյանը կարեւորեց Մայիսյան հերոսամարտերի նշանակությունը: Պատմաբանը շեշտեց, որ Առաջին Հանրապետության հռչակման հաղթանակին հասանք  մեր միասնականության շնորհիվ,այլ ոչ թե այսպես ասած տրվեց մեզ, ինչպես փորձում է ներկայացնել թուրքական պատմագրությունը:

“Ոտքի էին կանգնել մտավորականները, հոգևորականները, գյուղացիները, քաղաքացիները, Արևելյան Հայաստանի բոլոր շրջանների բնակիչները”,-նշեց Բաբկեն Հարությունյանը:

Խոսելով Առաջին Հանրապետության  դասերից, Էդիկ Մինասյանը եւս առանձնացրեց  համազգային միասնությունը:  Նա կարեւորեց Առաջին Հանրապետության ունեցած նշանակությունը Հայաստանի երկրորդ եւ երրորդ Հանրապետությունների ստեղծման գործում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ