26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մայիսի 28-ը փարոսի դեր է կատարել հայ ժողովրդի համար. Պարույր Հայրիկյան /վիդեո/

Այսօր  Հանրապետության Հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանը խոսել է Հանրապետության օրվա եւ նրա պատմական նշանակության մասին: Նրա խոսքով` Մայիսի 28-ը Առաջին հանրապետության օր կոչելը ազգային մտածողության տեսակետից սխալ է, քանի որ անկախության համար պայքարող, կռվող մարդկանց համար միևնույն է եղել` անկախությունից հետո պետությունը կլինի միապետություն, հանրապետություն, թե կրոնապետություն:

‘’Հանրապետության Հրապարակը խորհրդանշում է մեր հանրապետությունը, մեր պետականությունը: Չնայած այսօր թերուսներն ու մտավոր ուժի հակառակորդները այն անվանում են առաջին հանրապետության օր, իրականում այն մեր անկախության վերականգնման օրն է եղել, դրա համար ճիշտն այստեղ հանդիպելն էր: Եթե չլիներ այն անկախ Հայաստանը, երեւի շատ բան կկորցնեինք’’,- նշեց Հայրիկյանը` հավելելով, որ ազգի համար կարեւորագույն կազմակերպությունն է պետությունը, այդ տեսակետից մայիսի 28-ի նշանակությունը աննկարագրելի մեծ է:Մայիսի 28-ը փարոսի դեր է կատարել հայ ժողովրդի համար:

Ասուլիսից հետո Պարույր Հայրիկյանը մի խումբ քաղաքացիների հետ գնաց այցելելու բոլոր այն մարդկանց շիրիմներին, որոնք կապ են ունեցել մայիսի 28-ի հետ:

‘’Կայցելենք նաեւ Գեւորգ կաթողիկոսի շիրիմին, ում նվիրումից սկիզբ առավ անկախության պայքարը: Նա ասում էր.’’Եթե հայ զինվորը պատրաստ չէ պաշտպանել Էջմիածինը, ուրեմն ես կնախընտրեմ այստեղ մեռնել’’:Դրանից հետո ոգին հայերի մեջ վերածնվեց’’,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը:
http://youtu.be/f3T9sRF1dqo

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ