26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վթարված մեքենայի ղեկին Սյունիքի մարզպետի որդի՞ն է եղել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մայիսի 3-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին Գորիսի բնակիչ 39-ամյա Վարդան Բարսեղյանը, վարելով “Մերսեդես Բենց Ջի 500” մակնիշի 77 NԼ 077 համարանիշի ավտոմեքենան, ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Գորիսի բնակիչ 29-ամյա էդգար Նիկողոսյանի վարած “ՎԱՋ 21 074” մակնիշի 08 ՏՏ 677 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո “Մերսեդես Բենց Ջի 500”-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց ու հայտնվել ձորակում:

“Վթարի արդյունքում տուժածներ չկան, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Թեեւ խոսակցություններն էին տարածվել, թե “Մերսեդես”-ի վարորդը եղել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կնոջ եղբայրը, սակայն “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մեքենայի ղեկին եղել է մարզպետի անչափահաս տղան՝ 17-ամյա Տիգրան Խաչատրյանը: Ըստ նույն աղբյուրների՝ վթարված մեքենան ձեռք էր բերվել մեկ շաբաթ առաջ”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ