26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետերբուրգում հայ գործարար է սպանվել

Սանկտ-Պետերբուրգի “Քեմլոտ” ռեստորանում նախօրեին 2 մարդ է սպանվել: Ինչպես հաղորդում է “Life News”-ը, սպանվածներից մեկը ռեստորանի 45-ամյա սեփականատեր հայազգի Սարգիս Պետիկյանն է: 2-րդը, ըստ նախնական վարկածի` վարձու մարդասպանն է, ում ուղարկել էին նրան  սպանելու:

Իրավապահ մարմինների տվյալներով` ռեստորան է  մտել մի տղամարդ, ով վիրավորել է այդ պահին ճաշողներից մեկին: Զոհի հարազատների եւ կրակողի միջեւ կռիվ է սկսվել: Ըստ որոշ աղբյուրների` Պետիկյանն ինքն էլ է հասցրել կրակել իրեն սպանողի վրա:

Չնայած  հարձակվողն արդեն վիրավոր է եղել, նա փորձել է փախչել: Զոհի հարազատներից մեկը մեքենայով հասել է նրա ետեւից եւ նրան հետ բերել ռեստորան: Նա թողել է հանցագործին մեքենայի մեջ եւ շտապել սրահ` օգնելու տուժածին, սակայն վերջինս արդեն մահացած է եղել: Այդ ընթացքում մեքենայի մեջ մահացել է նաեւ հանցագործը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ