26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առողջ սնունդը պետք է վաստակել.փորձագետները՝ արագ սննդի մասին

Այսօր առողջ սննդի համաշխարհային օրն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արագ սննդի խնդիրների եւ առողջ սնվելու շուրջ խոսեցին էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանը եւ Սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Վերջինիս խոսքով՝ Անգլիայում օրենք կա ՝  ծնորղներից վերցնում են այն երեխաներին, որոնք չափազանց գիրանում են, այսինքն ծնողներն այդ կերպ պատժվում են՝ իրենց երեխաներին սխալ ձեւով սնելու համար: Ըստ Արմեն Պողոսյանի, պետք է գերադասել բանջարեղենը,միրգը եւ  կաթնեղենը:

Ինչ վերաբերում է արագ սննդին, ապա Արմեն Պողոսյանի կարծիքով՝ արագ սնունդը չարիքներից մեկն է:

՛՛Եթե մարդ հազվադեպ օգտվի արագ սննդի կետերից, դա դեռ ոչնինչ, բայց եթե մարդը սիստեմատիկ է ուտում, դա չարիք է, առողջությանը՝ վնասակար: Արագ սննդի կետերում  շատ հաճախ հիգիենայի պայմանները ապահոված չեն, հոսող ջուր չկա եւ այլն՛՛,- ասաց Արմեն Պողոսյանը:

Այն, որ գոյություն ունի ուղիղ կապ վճարունակ լինելու եւ առողջ սնվելու հետ, բանախոսները չժխտեցին, սակայն կա ոսկե միջինը, որը հնարավոր է պահպանել առողջ սնվելու պարագայում, քանի որ կաթնաշոռը, կարտոֆիլը կամ պոմիդորը, այդքան էլ թանկ չեն:

Ինչ վերաբերում է լցնովի պաղպաղակների վտանգի հետ, բանախոսը նշեց, որ դժգոհություններ պաղպաղակի համի որակի մասին վերջին ժամանակներում սպառողների ասոցիացիան չի ստացել, սակայն խնդիրներ կան պաղպաղակների հիգիենիկ վիճակի, փաթեթավորման եւ մակնշման ուղղությամբ:

Բամինե Բաղրամյանի համոզմամբ՝  Հայաստանում մատուցվող արագ սնունդը տարբերվում է Եվրոպայում մատուցվող սննդից, սակայն ցանկացած տիպի սնունդ նախ պետք է ընդունել հանգիստ վիճակում, նստած վիճակում, ոչ թե ոտքի վրա՝ կանգնած վիճակում:

՛՛Չի կարելի միարժամանակ աշխատել  եւ սնունդ ընդունել, այդ ժամանակ նյարդային համակարգը հակասության մեջ է դրվում, այդ դեպքում մարդու մոտ գաստրիտը պատրստ է՛՛,- ասաց էնդոկրինոլոգը՝ հավելելով, որ բոլոր տեսակի քաղցր ուտելիքները ածխաջրեր են պարունակում, սակայն գերադասելի է դանդաղ ներծծվող ածխաջրերով ուտելիքները, ահա ինչու խորհուրդ չի տրվում ծարավը կամ քաղցը հագեցնել զովացուցիչ ըմպելիքներով ու պաղպաղակով, այլ ծարավի դեպքում խմել մաքուր ջուր, իսկ քաղցը հագեցնելու համար՝ խմորային ուտելիքներ:

՛՛Բնությունը մեզ առողջ է ստեղծել, մարդն է անում ամեն ինչ որ խախտի հավասարակշռությունը: Եթե չհետեւենք առողջ սնվելուն, ապագայում մեզ կարող է սպառնալ ճարպակալում՛՛,- եզրափակեց էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը:

Վերջում բանախոսները խորհուրդ տվեցին հիշել հայտնի իմաստության մասին, որ առողջ սնունդը նախ պետք է վաստակել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ