26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օձը մանկապարտեզ էր մտել

Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 12 դպրոցի առաջին հարկում  տեղակայված մանկապարտեզի չօգտագործվող տարածքում, երբ աշխատողը արտահագուստն  էր փոխում, օձ նկատեց:

Անմիջապես տեղյակ է պահվել մարզային փրկարարական ծառայությանը, որն էլ փրկարարական ջոկատ է ուղարկել դպրոց:

Փրկարարներին հաջողվել է հատուկ գործիքի միջոցով բռնել լուսամուտի գոգին դեռեւս պառկած մեկ մետր երկարության հայկական իժ տեսակի օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Դպրոցի տնօրեն Անահիտ Ավանեսյանը լրագրողներին ասել է, որ ամռան ամիսներին դպորցի տարածքում օձեր միշտ եղել են, բայց նման դեպք չի արձանագրվել, որ օձերը շենքի ներս մտնեն: Մանկապարտեզի 17 երեխա ամռան ամիսներին  հաճախելու են, եւ տիկին Ավանեսյանի խոսքով` պետք է ապահովվել անվտանգությունը, հիմնականում շենքը նորոգման կարիք ունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ