26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրում են Հայաստանը եւ ջարդում պատերը. ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում /ֆոտո, վիդեո/

Այսօր Հյուսիսային պողոտայում ”Ունիսոն” հասարակական կազմակերպությունը և Հայաստանի հաշմանդամների ”Փյունիկ” միությունը անցկացրին ”Անիվների վրա” խորագիրը կրող ֆլեշ-մոբը: Հետաքրքրիր այս ակցիան նվիրված էր դեկտեմբերի 3-ին նշվող հաշմանդամների միջազգային օրվան: Մասնակիցների թվում էին ինչպես սայլակավոր հաշմանդամներ, սքեյթբորդիստներ, անվաչմուշկորդներ, այնպես էլ հեծանվորդներ ու մանկասայլակներով ծնողներ: 

Մասնակիցները Henaran.am -ին ասացին, որ նման կերպ իրենք ցույց են տալիս, որ պետք է քանդել հաշմանդամություն ունցող անձանց և չունեցողների միջև եղած քարե պատնեշները: ”Կազմել ենք մատչելի միջավայր հաշմանադմների համար, որ հաշմանդամն էլ կարողանա ինչպես բոլորը ապրել մեր երկրում, ինչպես որ պետք է”,-ասաց ակցիայի մասնակից Արմեն Զաքարյանը:

Մեկ այլ մասնակցի` Մերի Ադամյանի խոսքով էլ` իրենք ուզում են նման ակցիաների միջոցով նկատելի դարձնել իրենց մի շարք խնդիրները:”Հայաստանը շատ ենք սիրում, բայց մի քիչ ոնց որ անտեսված լինենք այս երկրում, չկա ոչ մի հարմարություն, եթե ուզում ես ինչ-որ մի տեղ գնալ, պետք է նախօրոք իմանաս` կարող ես թե ոչ”,-ասաց Մերին Henaran.am-ին: 

 ”Ունիսոն” հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն էլ հավելեց, որ երբ չկան խոչընդոտներ, իրենք ավելի լավ են զգում, և հնարավորություն են ստանում  թեկուզև պարզ ու անարգել տեղաշարժվել, ինչն իրենց համար առաջնային է:

Հավելենք, որ այս ակցիայի անցկացմանն աջակցում էր նաև Երևանի քաղաքապետարանը: Նման նախաձեռնություն է անցկացվելու նաև Վրաստանում` հաշմանդամություն ունեցող անձանց ռեգիոնալ ցանցի անդամ վրացական հ/կ-ների կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ