26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տաղանդավոր հայ փոքրիկ “բիթլների” գլխավոր փորձն այսօր է /վիդեո/

“Կոտրիր սառույցը” նշանաբանի ներքո դեկտեմբերի 1-ին Ամստերդամի “Հայնիկեն” համերգասրահում կկայանա “Մանկական Եվրատեսիլ-2012”-ը: Դահլիճի ձեւավորումը եւս “սառցային” թեմատիկայով կլինի: Այս մասին տեղեկացնում է “Մանկական Եվրատեսիլ-2012”-ի  կայքը:

2012-ին “Մանկական Եվրատեսլում” Հայաստանը կներկայացնի “Compass Band”  խումբը, որի 4 անդամներն էլ 13 տարեկան են: Տաղանդավոր տղաները`Արշավիրը, Դավիթը, Աբրահամը եւ Արամը, Չեխովի դպրոցում են սովորում:

Երեխաներն Ամստերդամ են ժամանել նոյեմբերի 26-ին, իսկ նոյեմբերի 28-ին կայացել է նրանց առաջին փորձը: Այսօր կկայանա նաեւ գլխավոր փորձը, որին գնահատական կտա ժյուրին, իսկ մրցութային օրը կքվեարկի հեռուստադիտողը:

“Compass Band” խմբի բեմադրությունը “բիթլական” ոճով կլինի: Հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ այս տարի հիմնական շեշտը դրվելու է փաստագրական կադրերի վրա: Կնկարահանվի երեխաների ամեն մի քայլը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ