26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա հակամարդկային, հակաաստվածային դաժան գործողություն է

«Քննարկման ժամանակ, երբ ՌԴ Ակադեմիայի սննդի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Տուտելյանին ասացի, որ միջազգային սերտիֆիկատ ունեցող լաբորատորիայի տվյալներով՝ սպիտակ հացն իր մեջ պարունակում է 20մլ/գրամ երկաթի ֆոլատ, նա պատասխանեց՝ հնարավոր է՝ դա տեխնիկական սխալ է»,- խոսելով Երևանում օրերս հրավիրված բժիշկների միջազգային համաժողովում ֆոլաթթվով ալյուրի հարստացման շուրջ թեժ քննարկումներից, լրագրողներին պատմեց հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:

«Ըստ Օքսֆորդի, Քեմբրիջի, Տորոնտոյի համալսարանների գիտնականների՝ ֆոլաթթուն քաղցկեղածին է: Երբ Տուտելյանն ասում էր՝ գիտե՞ք, այս գործընթացն առաջին անգամ Կանադայում, ԱՄՆ-ում են արել, Կարինե Դանիելյանը շատ հետաքրքիր պատասխան տվեց, նա ասաց՝ գիտեք, երբ ԱՄՆ-ում քայլում եմ, դիմացից եկողին նայելով չեմ կարողանում հասկանալ՝ տղամարդ է, թե կին ու քանի տարեկան է: Ես ավելին ասեմ՝ այսօր Կանադայի բնակինչների 4-ից մեկը քաղցկեղով հիանդ է: Սա հատուկ մարդկության ոչնչացմանն ուղղված ծրագիր է»:

Ստամբոլցյանը ահազանգեց  հանցագործության մասին. Հայաստանում երեխաների վրա գիտափորձ է արվել:

«Իսրայելի ու Ռուսաստանի ֆինանսավորմամբ Հայաստանի 6 մարզերի 1-4-րդ դասարանում սովորող 50.000 երեխաների արդեն 5 տարի կերակրում են հարստացված ալյուրով, մակարոնեղենով, ձեթով: Ինձ մոտ կա փաստաթուղթ, որտեղ գրված է՝ թե՛ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը, թե՛ Իսրայելի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնը ընդունում են, որ երեխաներին տրվող սննդարար տարրերով հարստացված նախաճաշը նպաստում է նրանց զարգացմանն ու աճին: Եթե այդքան լավ ծրագիր է, ապա ինչո՞ւ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Իսրայելում չի գործում:

Վերջերս Օնկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Հայրո Գալստյանը հայտարարեց, որ Լոռիում մանկական քաղցկեղը աճել է: Լոռին մտած է այն մարզերի մեջ, որտեղ երեխաներին կերակրում են հարստացված սննդով: Այս հարցի մասին ես քրեական գործ եմ հարուցել:

Ներկայացրել եմ Աղվան Հովսեփյանին՝ 127-րդ հոդվածով, որ երեխաների վրա գիտափորձ են կատարում և տեղյակ չեն ո՛չ ծնողները, ո՛չ ուսուցիչները, ո՛չ երեխաները, ո՛չ էլ հասարակությունը: Ոստիկանությունից ու դատախազությունից ստացել եմ թղթեր. մի հիմնարկից մյուսն են ուղարկում: Ոչ ոքի չի հետարքրում այս 50.000 երեխաների ճակատագիրը:

Խ. Ստամբոլցյանի տեղեկություններով՝ մոտ 70 մլն-ի չափի գումար է տրված, որպեսզի ալյուրի հարստացման ծրագիրը Հայաստանում իրականացվի:

«Դեռ ԱԺ-ն չի որոշել՝ ալյուրը հարստացնելու մասին ծրագիրն ընդունել, թե՞ ոչ, բայց արդեն սարքավորումները ներկրվել են Հայաստան: Իրենք ամեն ինչ արել են, որ այս պրոցեսը տեղի ունենա: Սա հակամարդկային, հակաաստվածային, դաժան գործողություն է»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ