08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առջեւում նախագահական ընտրություններն են. կլինի՞ արդյոք տեղաշարժ ղարաբաղյան հարցում

“Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության հարցում ոչ մի տեղաշարժ չի լինի՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հաջորդ տարի  նախագահական ընտրություններ են անցկացվելու թե Հայաստանում, եւ թե Ադրբեջանում”,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ուշագրավ է այն փաստը, որ այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած տարածաշրջանային այցի ժամանակ Բաքվում էր գտնվում Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի գլխավորած պատվիրակությունը: Վերջինս հաստատել է, որ  ղարաբաղյան հարցում Թուրքիան շարունակելու է աջակցել  “եղբայրական Ադրբեջանին”: 

Փորձագետները բազմիս ընդգծել են, որ Թուրքիայի նման մոտեցումը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում եւ որոշակի վստահություն հաղորդում Ադրբեջանի ագրեսիվ  պահվածքին:

Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի՝ այս ընթացքում թեեւ կավելանա Բաքվից հնչող ռազմական հռետորաբանությունը՝ կապված Ադրբեջանի նախագահական ընտրությունների հետ, սակայն  դա ուղղվելու է միայն ներքին սպառման համար:

“Այն, ինչ այսօր իրականում ունենք Լեռնային Ղարաբաղում, մեր ռազմավարական գործողությունների ձեռքբերումն է, եւ միջազգային հանրությունը հաշվի է նստում այդ իրականության հետ՝ շարունակելով իր ջանքերն ուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանը”,- նշել է Մինասյանը:

Հավելենք, որ համանախագահները փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ