02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Բալասանյանը Ղուկասյանին փուռն է տալիս. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, Շիրակի մարզպետարանի դեմ-դիմաց՝ բարեգործ Հանցմանի նվիրած շենքերի ֆոնին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կառուցել բենզալցակայան` բնականաբար առանց հաշվի առնելու քաղաքային նորընտիր ղեկավարության կարծիքը եւ շրջակա բնակիչների անվտանգությունը: “Մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրիի քաղաքապետարանից փորձել են կասեցնել շինարարությունը. 2 անգամ տուգանել են` պատճառաբանելով, որ այն անօրինական է, Վարդան Ղուկասյանը շինթույլտվություն չունի, սակայն շինարարները համառորեն շարունակել են օբյեկտի կառուցումը` ասելով. “Գիտեք ի՞նչ, մեզ Սպարտակն է ասել, որ շարունակենք, էնպես որ` մեզ համար ոչ թե Սամվել Բալասանյանի խոսքն է ասնավանի, այլ Սպարտակի:

Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ փոխանցեց, որ տարածքը պատկանում է “Դանիկո” ՍՊԸ-ին, որին քաղաքապետարանի կողմից շինարարություն սկսելու իրավունք տրված չէ: Ըստ նրա` ՍՊԸ-ն մի անգամ տուգանվել է, նոյեմբերի 12-ին` 200 հազար դրամով, 2-րդ անգամ քաղաքապետարանը արձանագրություն է կազմել նախորդ օրը եւ տուգանել 2,5 միլիոն դրամով, այժմ հրավիրելու են վարչական նիստ, որից հետո հարցով կզբաղվեն իրավապահները:

Մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո, ըստ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի պրիմ. 1 կետի, հարուցվում է քրեական գործ: Փաստորեն Բալասանյանը Ղուկասյանին ոստիկանության ձեոքն է տալիս, բայց սա ինչո՞ւ պիտի անհանգստացնի նույն ոստիկանների կողմից բացարձակ անձեռնմխելիություն վայելող, “արջ որսացող” Սպարտակին”,- հարցնում է թերթը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ