26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծխելը սպառնում է մտավոր ունակություններին

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծխելը ոչ միայն վնասում է թոքերին, այլ նաեւ բացասաբար է ազդում գլխուղեղի վրա` նվազեցնելով սովորելու ունակությունները եւ թուլացնելով հիշողությունը:

Բացի այդ, ուսումնասիրելով 50-ից բարձր 8800 մարդու` գիտնականները պարզել են, որ ծխելը հանգեցնում է նաեւ ճարպակալման եւ հիպերտոնիայի, գրում է “Newsru”-ն:

Գիտնականները պնդում են, որ ծխողների մտավոր ունակությունները տարիքին զուգահեռ ավելի արագ են նվազում, քան  նրանցը, ով վնասակար սովորության գերին չէ: Նրանք նաեւ ընդգծում են, որ այդ ցուցանիշներն ավելի տպավորիչ կլինեին, եթե ծխողները չմահանային ավելի երիտասարդ տարիքում, քան նրանց հասակակիցները:

Հետաքրքիր է, որ ծխելու եւ ինտելեկտի կտրուկ անկման միջեւ նման կախվածությունը լրիվ բացակայում է տարեց կանանց մոտ: Գիտնականներն առայժմ ունակ չեն բացատրել դրա պատճառները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ