26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ես սխալ եմ եղել, ուրեմն միջին աշխատավարձի թիվը սխալ է. Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին փոփոխություն կատարելու նախագծի` երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտարարեց, որ աշխարհում օպտիմալ է համարվում, երբ նվազագույն աշխատավարձը միջին աշխատավարձի 40 տոկոսն է կազմում, երբ նվազագույն աշխատավարձը դրանից բարձր է լինում, հանգեցնում է բյուջետային խնդիրների, ինչպիսիք կան Հունաստանում, ցածր լինելը, Բագրատյանի խոսքով, բերում է բեւեռացման:

‘’Մեզ մոտ բեւեռացումը շատ է ` 20 անգամ, 70 եվրո է նվազագույն աշխատավարձը”,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով, կառավարությունը սխալ ճանապարհ է ընտրել.’’Էսա վարչապետը կգա , 2 օր հետո մենք կասենք` ինչպես եք բացատրում 2  օր առաջ Վալյուտային ֆոնդի տպագրած տվյալները, որոնց համաձայն Հայաստանը միայն 2017 թվականին կվերականգնի2007` 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն”:

Բագրատյանի խոսքով, կառավարությունը մերժելով իր առաջարկած տարբերակը, որով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը դարձնել 75 ու կես հազար դրամ,  պատճառաբանում է, որ փող չկա: Հրանտ Բագրատյանը իր քննադատական ելույթում հիշեց հայտնի հեքիաթը.”Թագավորն ասում է` ով էնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ: Հիմա, եթե ես սխալ եմ եղել 72500 դրամով, ուրեմն միջին աշխատավարձի թիվը սխալ է, իսկ դուք զեկուցում եք, որ 120 հազար դրամ միջին աշխատավարձ եք տալիս”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ