02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թունյանը գոմեշի մսից տեղյակ չի

Henaran.am-ը ստացել է մի հաղորդագրություն, ըստ որի Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ “գոմեշի մսի գործով” կա երրորդ բռնված “գլուխը”: Դա Վարդան Թունյանն է, որը, ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետի պաշտոնը: Փաստորեն նա երրորդն է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանից և Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանից հետո:

Սակայն նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ Թունյանը ազտավել է հաստիքների կրճատման պատճառով եւ ոչ մի կապ չունի “գոմեշի” մսի գործի հետ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ