26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԻՊ-ը առաջարկում է գործարարներին

 

 

 

Օրեր առաջ ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության հարկային ոլորտի մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 16 օրենքների նախագծերը, որոնք անդրադառնում են այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ավելացված արժեքի հարկի գծով հար­կա­յին հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումն ու վճարումը, նոր եկամտային հարկային համակարգի ներդրումը, սուբյեկտների համար հարկման համակարգի փոփոխությունը և այլ խնդիրներ:

 

2011 թվականի իր տարեկան զեկույցում Պաշտպանն արդեն անդրադարձել է հարկային ոլորտում կատարված հապճեպ և ոչ բավարար հանրային քննարկումներով կատարված օրենսդրական փոփոխություններին, որոնք լուրջ խնդիրներ էին առաջացրել տնտեսվարողների համար։

 

Հետագայում թերի օրենքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքների փաթեթը վերաբերում է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ Պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկում է բոլոր գործարարներին, անհատ ձեռներեցներին և այլ շահագրգիռ անձանց նշված օրենսդրական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ իրենց դիտողությունները և/կամ առաջարկությունները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին [email protected] հասցեով:

 

Օրենսդրական փոփոխությունների փաթեթին կարող եք ծանոթանալ նաև Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում`http://www.ombuds.am/library/browse/page/392:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ