24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գեներալ Մանվելը ուշունց էլ կտա. Հրապարակ

“Հրապարակ”-ը նկատել է, որ երեկ ԱԺ-ում գեներալներ Սանվելն ու Սեյրանը` միմյանցից անբաժան, քայլում, սենյակից սենյակ էին անցնում ու նույնքան անբաժան էլ նստած էին ԱԺ դահլիճում, հետո էլ` ֆոյեում:

Ակնհայտ էր` Սեյրան Սարոյանն ինքնակամ պատասխանատվություն էր ստանձնել գեներալ Մանվելին “առաջին օրով” պառլամենտի աշխատանքի նրբություններին ծանոթացնելու գործում:

Նրանք բավարար զուսպ բարեւեցին իրենց անչափ ջերմ բարեւած Վարդան Օսկանյանին` հասկացնելով վերջինիս, որ իրենց “դուրը չի գալիս նրա արածները”, ու երկար ժամանակ այդպես “վճռական մենակ նստած” էին ԱԺ սրահում: Հարցին, թե ինչո՞ւ էդպես ղարիբ նստել եք ֆոյեում ու ՀՀԿ-ի հետ չեք, չե՞ն ընդունում ձեզ ՀՀԿ հնաբնակները, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. “Խո ազգի թշնամի չե՞նք, որ չընդունեն”:

Հետո էլ հարկ համարեց տեղեկացնել, որ խիստ պարտաճանաչ գալու-մասնակցելու է ԱԺ բոլոր նիստերին: Բա որ ձանձրանա՞ք, բա որ էնպիսի մտքեր լսեք, որ Ձեզ դուր չգա՞ն: “Որ դուր չեկավ, ուշունց կտամ”,-ասել է նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ