19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դիպուկահարները հայկական սահմանի վրա. “The Independent”

Բրիտանական “The Independent”-ը հրապարակել է դոկտոր Ադրիեն Փոնթի նամակը, որը նա վերնագրել է “Դիպուկահարները հայկական սահմանի վրա”:

Նամակում մասնավորապես ասվում է. “Եվրատեսիլի հետ կապված հիստերիաների ֆոնի վրա մենք չպետք է մոռանանք Ադրբեջանի ագրեսիվ վերաբերմունքը իր հարեւան Հայաստանի նկատմամբ: Նախորդ շաբաթ` իմ հայ գործընկերների հետ գիտական համագործակցությանը մասնակցելիս ես եղա Հայաստանի հյուսիսում, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ սահմանին հարող տարբեր կետերում: Գյուղերից մեկում մարդիկ դուրս եկան տներից, որպեսզի զգուշացնեն մեզ առաջ չգնալ, քանի որ ադրբեջանցի դիպուկահարները պարբերաբար կրակում են սահմանի ուղղությամբ: Բազմաթիվ մարդիկ, ովքեր խաղաղ աշխատելիս են եղել դաշտերում կամ երեխաներ, ովքեր դպրոց գնալիս են եղել, սպանվել են: Նման դեպքերը շատ տարածված են:

Ադրբեջանցիների նման քայլերը մեկ նպատակ են հետապնդում` հրահրել հայերին վրեժխնդրությամբ լցվել եւ “սահմանային միջադեպ” ստեղծել, որպեսզի բռնի ուժով տիրանա լեռնային փոքրիկ  Հայաստանի տարածքին:

Հայաստանի այդ մասը էթնիկ հայկական տարածք է, բնակիչները քրիստոնյա են եւ խոսում են հայերեն: Նրանք չեն ցանկանում դառնալ իսլամական Ադրբեջանի մի մասը, որտեղ նրանց հալածում են:

Հույս ունենանք, որ ժողովրդավարական ընտրությունը եւ օրենքի գերիշխանությունը կհաղթի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ