24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խորհրդարանում “աղջիկ վախտվա էնտուզիազմ”-ը չկար. Իրատես de facto

 Երեկ վերջապես մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստը: Մեկ բառով եթե ձեւակերպենք ընդհանուր մթնոլորտն, ապա` “չկար աղջիկ վախտվա էնտուզիազմը”:

Սենյակ չունեցող պատգամավորները ձկան վռառների պես այս ու այն կողմ էին շաժվում պառլամենտի միջանցքներով. ջավախքցիները` մի խումբ, անկախ նրանից` ԲՀԿ-ից, թե ՀՀԿ-ից են, ապարացիները` մի խումբ, չգիտես ինչու, նրանց էր միացել պարոն Նուշիկյանը, չնայած ինքն էդ կողմերում քավոր է կարծես. նա իրեն շատ օտար էր զգում, հարցին էլ` չե՞ն ընդում ՀՀԿ հնաբնակաները նորերիդ, թե` դեռ ոչ. ինչու` նորից հարցրինք, ասաց` պետք է արժանանանք դրան:

Ամենտեսարժանը Սեյրան Սարոյան-Մանվել Գրիգորյան գեներալական զույգն էր. Սարոյանը որպես էդ կողմերում, իմա` պառլամենտում կռված “տղա”, տանում-բերում էր իր “մեծ ախպորը”, հսկում հանկարծ լրագրողներն “նապադենյա” չանեն, իսկ ԲՀԿ դռանը հերթ էր. էդ հերթի միջով Բժեժինսկու իմաստնությամբ, պուտինյան ինքնավստահությամբ ներս ու դուրս էր անում նորընծա Տիգրան Ուրիխանյանը, իսկ Օսկանյանն այնպես սահուն անցավ կողքներովս, որ լավ չհասկացանք` ՙինքը՚ եկել է, թե չի եկել: Բոլորն սպասում էին Ծառուկյանին. ԲՀԿ-ին “օսոբո պրիբլիժոնո” լրագրողները պնդում էին` գալու է. սպասեք: Մենք հաշվել էինք` չի գա:

Չեկավ: Ու ողջ օրը ԲՀԿ պատգամավորները նման էին չուն կորցրած թռչունների. նրանցից ոչ մեկը չգիտեր, թե ինչու չի եկել “վոժդը”: Լրագրողների հարցերին  չպատասխանելու համար. պնդում էին շատերը: Ավելի “խորագետնեն”, էլ թե` էսօր էս պառլամենտում նախագահն էր ելույթ ունենալու, ինքն էլ դեռ չի հայտարարել, որ ընդդիմություն է, ինչու չի եկել. ի՞նչ է սա նշանակում` բոյկո՞տ, ո՞ւմ դեմ:

Ծառուկյանն էլ չէր եկել, ՀԱԿ-ն էլ: Հա, ժառանգությունն էլ: Նիստն սկսեց առանց Ծառուկյան, ստուգեցին քվերակության-գրանցման կոճակները` մի հարյուր անգամ. նիստ վարող ամենատարեց պատգամավոր Մկրտիչ Միասյանի նյարդերն արդեն տեղի էին տալիս, նա արդեն հարյուր անգամ կրկնում էր` “քվերարկության” հետ կապված ով անհանգստություն ունի, թող “մատը բարձրացնի”: Բարով-խերով մի գրանցվեցին: Հետո երդվեցին, երդման պահին Թոխմախի Մհերը ջեբերն էր ստուգում, իսկ “Հայր մեր” ու “Պահպանիչ” աղոթքներից հետո սկսեց ակտիվ ծափ տալ Հովիկ Աբրահամյանը, ու բոլորը հետեւեցին նրա օրինակին: Հետո բոլորով աշխուժացան, երբ ընթերցվում էին պատգամավորների անունները, առավել աշխուժացան հայրանունները լսելիս` Գարմեն, Լիմինդր, Մանֆաս…

Ամեն ինչ պառլամենտում խիստ կանախատեսելի հունով էր ընթանում:

Միակ անկանխատեսելին ԱԺ նախագահի թեկնածուի “անջիգյար” պաշտպանությունն էր, նույնիսկ ՀՀԿ ֆրակցիայի ներկայացուցիչների կողմից. ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչներն էլ “մատ բարձրացրին ու ներկայացրին իրենց անհանգստությունը՚. այն է` ԱԺ նոր նախագահը պիտի էնպես անի, որ այլեւս  մեկը “մույսի” փոխարեն չքվեարկի:

Այլ անհանգստություններ երեկ Աժ-ում չկար, որ “մատ”,  էլ ուր մնաց` ձեռք “բարձրացվեր”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ