26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բագրատյանը թռչունների համար բույն կառուցեց, բայց օդաչու չդարձավ. մանկության ապաքաղաքական երազանքներ

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի մանկության երազանքը թռչունների համար բույն կառուցելն է եղել: “Դա առաջին բանն է, որ ես կերտել եմ իմ կյանքում, առաջին կամ երկրորդ դասարանում էի”,-այսօր` երեխաների պաշտպանության միջազգային օրը Henaran.am-ի հետ զրույցում անկեղծացավ քաղաքական գործիչը:

Հրանտ Բագրատյանը, պարզվում է, եթե չդառնար տնտեսագետ եւ քաղաքական գործիչ, օդաչու էր դառնալու:

“Մի ժամանակ բոլորի նման ուզում էի օդաչու դառնալ: Պիտի մեկնեի  Երեւանից դուրս սովորելու, գրեթե ստացվել էր, բոլոր փորձություններն անցա, բայց վերջում ինձ խանգարեց հարթաթաթությունը: 6-7-րդ դասարաններից էի պատրաստվում, լավ պատրաստվել էի, բոլոր քննություններն անցել”,-հիշեց Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանն իր մանկության իրականացված երազնաքների թվում առանձնացրեց երկուսը. ”Արդեն 8-րդ դասարանում ցանկացել եմ դառնալ տնտեսագետ եւ լավ, վիրտուոզ երաժիշտ: Երկուսն էլ կատարել եմ: Կիթառով նվագում եմ իմ գործերը”:

Նախկին վարչապետը դժվարացավ նշել, չարաճճի՞ երեխա էր, թե՞  ոչ. “Թեեւ իմ վարքից բոլորը բողոքում էին, բայց ես շատ պարտաճանաչ սովորող եմ եղել: Բակում 5 եղբայր մենք ենք եղել, 4-ն էլ` հորեղբորս երեխաները եւ, բնականաբար, աշխույժ ենք եղել”:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, որը մեզ հետ հեռախոսազրույցի պահին թոռնուհու հետ “Աբրահամյան” արվեստի կենտրոնում էր, դժվարացավ հիշել իր մանկության ամենավառ երազանքը:

“Ես շատ չտպավորվող երեխա եմ եղել, ոչ մի բան չի տպավորվել: Մարդը չի ունենում մի երազանք, ունենում է միլիոնավոր երազանքներ”,-նշեց  Աղվան Վարդանյանն ու վերջում կատակեց. ”Երազում էի պատգամավոր դառնալ”:

Իսկ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ասաց. ” Իմ մանկության տարիներին մեծ երազանք էր տիեզերագնաց դառնալը, Վալենտինա Տերեշկովային հավասար լինելը”:

Տիկին Նաղդալյանը հանգիստ, խելոք երեխա չի եղել.  “Իմ մանկությունից փոքրիկ չարությունների մասին պատմություններ պահպանվել են”,-խոստովանեց տիկին Նաղդալյանը, բայց չցանկացավ  մեզ պատմել դրանք:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ