23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չենք պայքարի ոչ կույսերի դեմ` «Կույս կանանց միավորում»

Վերջերս Հայաստանում իր գործնեության մասին է հայտարարել «Կույս կանանց միավորում» հասարակական կազմակերպությունը, որը երեկվանից նաեւ ֆեյսբուքյան էջ ունի: Այս կազմակերպության անվանումն արդեն բուռն մեկնաբանությունների տեղի է տվել  համացանցում:

«Կույս կանանց միավորման» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նրանց կարգախոսն է` «Գնահատել վեհը, չտրվել պիղծ բարքերին»:

«Հարգելիներս, վերջապես մեր կազմակերպության գրանցումն ավարտվեց: «Կույս կանանց միավորումն» արդեն պատրաստ է սկսել իր գործունեությունը: Շուտով նաև կկարգավորվի գրասենյակի հարցը: Միացեք մեր էջին, նպաստեք հայի ոգուց բխող արժեքների տարածմանն ու արմատավորմանը: Լինենք հայ:

Կույս լինելը ֆիզիոլոգիական հատկանիշ չէ միայն: Այն մաքրության, անարատության ու զուլալության կոչում է: Լավ է կույս լինել հոգով, քան կույս՝ մարմնով: Մեզանում շատերը կույսի տակ հասկանում են ֆիզիոլոգիա, բայց դա չէ կարևորը, սիրելիներս: Կարող է լինել կույս, բայց այլասերված: Հայը մերժում է այլասերությունը, ոչ թե սևեռվում երկրորդական ու անկարևոր հարցերի վրա:

ԿԿՄ-ն իր առջև խնդիր չի դնում պայքարել ոչ կույսերի դեմ: Ֆիզիոլոգիան մեզ չի հետաքրքրում: Կուսությունը վեհություն է, այն ոգեղեն է: Մեր նպատակն է՝ հայու գենը զերծ պահել կողմնակի այլասերումներից և նպաստել սերունդների անաղարտությանը: Ազգային արժեքներն այսօր ամեն քայլափոխի ոտնահարվում են: Պետք է մի բռունցք դառնանք և պայքարենք բարքերի անկման դեմ»,- գրված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Այստեղից տեղեկանում ենք նաեւ, որ ԿԿՄ-ն ծրագրում է համագործակցել տեղական իշխանությունների հետ՝ «համայնքներում հայեցի միջավայր ապահովելու նպատակով»:

«Հագուստը պարզապես մարմինը ծածկելու միջոց կամ ոճի արտահայտում չէ: Հագուստը թելադրում է արժեքներ: Մեր օրերում, երբ տեխնիկական միջոցները հասանելի են անգամ երեխաներին, սխալ արժեքների կլանման ու հայի էության աղավաղման վտանգը կտրուկ մեծանում է: ԿԿՄ-ն պատրաստվում է պաշտոնապես դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ դպրոցներում միանման հագուստի ավանդույթը վերականգնելու համար»,- գրված է ԿԿՄ-ի ֆեյսբուքյան էջում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ