26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարապի լճում Մշո Խըռ պարեցին /վիդեո/

Կարապի լճում Քանյե Ուեսթի, Հանրապետության հրապարակում SOAD-ի համերգից հետո ապրիլի 29-ին՝ Պարի միջազգային օրը Կարապի լճում Կարին երգի պարի խմբի առաջնորդությամբ մեր հայրենակիցները «Մշո խըռ» են պարել: Այս անգամ ջուրն ընկնողներ չեն եղել, մասնակիցների թիվն էլ զիջել է հայտնիների երկրպագուների թվին:

Ներկայացնում ենք Կարին երգի պարի խմբի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի հետ

Ապրիլի 29 ին՝պարի միջազգային օրը տեղի ունեցավ ազգային պարի բաց դաս: Ինչո՞ւ այսօրը մենք շեշտը դրեցինք ազգայինի վրա:

-Կարծում եմ գաղտնիքը պետք է փնտերլ Գարեգին Նժդեհի մի դարձվածքի մեջ.
Բոլոր ազգերը պետք է հայրենասեր լինեն, փոքրերն ավելի քան մեծերը, մենք ավելի քան բոլորը…
Ազգերը ապրում են իրենց լեզվով և մշակույթով, փոքրերն ավելի քան մեծերը, մենք ավելի քան բոլլորը, մենք ավելի ենք պարտավոր ներդաշնակ լինել մեր ազգային մշակույթին, դաստիարակվենք մեր մշակութային և գաղափարական արժեքներով, մեր տեսակը զորեղացնենք հազարամյակների բյուրեղացած մաշկութային գանձարանով, և ոչ այն համեմենք ժամանակակից կոչվող, բայց մեծամասամբ ժամանակավոր իբր մշակութային նմուշներով…

Այսօր Կարապի լճի շուրջ բոլորը մեծ ու գեղեցիկ պարաշրջաններ էին գոյացել, հազարավոր մարդիկ մասնակից եղան միջոցառմանը: Դուք սպասո՞ւմ էիք նման ծավալների:

-Մենք արդեն շուրջ տաս տարի է առնվազն ամիսը մեկ անգամ պարուսուցման բաց դասեր ենք անցկացնում, և բոլոր ցանկացողներին անվճար ուսուցանում ենք իրենց պապերի պարը, վերականգնելով խորհրդային ժամանակներում արհեստականորեն խզված մեր գենետիկ մշակութային ժառանգական կապը:

Առաջին միջոցառումները Նարեկացի արվեստի միությունում տաս տարի առաջ անգամ հիսուն մարդ չէր հավաքվում, բայց արդեն վեցերորդ տարին է, որ տարվա կեսը պարուսուցումներն անցկացնում ենք Գաֆեսճյան հիմնադրամի տարածքում՝Կասկադում, բացօթյա, և վաղուց նման միջոցառումների մասնակիցների ցանկը գերազանցել է հազար մարդու սահմանը, իսկ անցած տարի Էրեբունի-Երևան տոնին Ազատության հրապարակում իրականացրած տոնական պարուսուցման մասնակիցների թիվը հասնում էր 2-3 հազարի:

Կարծում եմ նման պարբերականությամբ, և նախորդ միջոցառումների նման մասնակիցների քանակով կարելի էր և ենթադրել նման խանդավառություն … 

Մասնակիցների թվում կային նաև դպրոցականներԿարելի՞ է համարել որպիլոտային ծրագիրըարդարացրեց իրեն:

-Դպրոցականների խանդավառությունն ակնհայտ է, և դպրոցներում էլ մեծ մասամբ դասամիջոցների փոխարեն էլ են պարում, բայց ժամանակից առաջ չընկնենք, և մեկ ամսից ուսումնական տարվա վերջին հաշվետու համերգ-դաս կլինի, երբ բոլոր դպրոցները կներկայացնեն իրենց ձեռբերումներն ու նոր ավելի վստահ կկարողանանք ասել ծրագրի արդարացված լինելու մասին:

Եւ վերջում: Ազգային պարի բաց դասերը մեծ թափ են հավաքել, որտե՞ղ եք նախատեսում շարունակել դրանք, չէ որ Կասկադն արդեն չիբավականացնի:

-Այս տարվա համար թերևս ամենալուրջ և ամենաբարդ լուծվող խնդիրներից է:
Մենք կշարունակենք մեր առաքելությունն ու նաև կփորձենք դիմել պատասխանատու մարմիններին, ավելի լայնածավալ, և լայնարձակ պարահրապարակով մեզ աջակցելու համար …

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ