22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

ԲՀԿ-ական պատգամավորը պիտի քննություն հանձնի. Երկիր

image_5902

 “Երկիր” օրաթերթի տեղեկություններով` նախագահական ընտրություններից հետո լուրջ փոփոխություն է սպասվում ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում: Այս ամիսները լուրջ փորձություն են ԲՀԿ-ական պատգամավորների համար:

Ճիշտ աշխատելու եւ սխալներ թույլ չտալու դեպքում Գագիկ Ծառուկյանը, ըստ թերթին հասած լուրերի, խոստացել է հետագա 4 տարիներին նրանց թողնել հանգիստ աշխատել, եթե անշուշտ, տվյալ պատգամավորի հետ կապված լուրջ դեպք չգրանցվի:

“Այսինքն` ԲՀԿ-ական պատգամավորի գլխավոր քննությունը մինչեւ նախագահական ընտրություններն է, նրանք պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը Գագիկ Ծառուկյանին եւ բարեխղճորեն կատարեն ստանձնած պարտավորությունները:

Ի դեպ, ՀՀԿ-ում եւս շշուկներ կան, որ իրենց խորհրդարանական խմբակցությունում նույնպես լուրջ փոփոխություններ են սպասվում, այստեղ, սակայն, մանդատից զրկելու պատճառներն ու մեխանիզմներն այլ են”,-գրում  է “Երկիր”-ը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ