17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փրկության աղոթք

Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր,
օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս
տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն՝ նրանց
հոգիներին:

Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում
փառավորված ես Երկնքում եւ երկրի վրա: Բարի,
երկայնամիտ, բազումողորմ եւ բարեգութ Աստված, որ
սիրում ես արդարներին ու ողորմում մեղավորներին,
որոնցից մեկը ես եմ. որ չես ցանկանում մեղավորի մահը, այլ
դարձի գալն ու ապրելը. որ կանչում ես բոլորին ընտրելու
փրկության ճանապարհը՝ խոստանալով օրհնել նրանց:
Ընդունի՛ր մեր աղոթքները, հեշտացրու մեր կյանքը ու
առաջնորդի՛ր մեզ պահելու բոլոր պատվիրաններդ:

Սրբի՛ր եւ մաքրիր մեր հոգին ու մարմինը, քավի՛ր մեր մեղքերն ու
փրկի՛ր մեզ ամեն տեսակ չար գործերից, ճանապարհ ցույց
տուր խորհուրդներդ եւ ցանկություններդ ճիշտ կատարելու
ու բժշկիր մեր հիվանդությունները:

Շրջապատի՛ր մեզ Քո սուրբ հրեշտակներով, որպեսզի նրանց բանակի
առաջնորդությամբ եւ պահպանությամբ հասնենք հավատի
միությանը ու Քո անհասանելի եւ անսահման փառքի
զորությանը: Որովհետեւ Դու ես մեր տերը հույսը, ապավենը
Փրկիչը եւ Քեզ վայել է փառք իշխանություն եւ պատիվ այժմ
եւ միշտ եւ բոլոր ժամանակներում: Ամեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ