20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գայանե Գասպարյանին կընտրեն Բրյուսովի համալսարանի ռեկտոր

Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ռեկտորի ընտրություններ են, որոնք փակ են լինելու լուսաբանման համար:

Ընտրությունը կմեկնարկի ժամը 13:30-ին: Ավարտից հետո համալսարանի պաշտոնական կայքէջում տեղեկություն կլինի ընտրության արդյունքների մասին:

Ռեկտորի թափուր պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը եւ Վաղարշակ Մադոյանը: Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվեցին Սուրեն Զոլյանի լիազորությունները համալսարանի ռեկտորի պաշտոնում:

Սուրեն Զոլյանը, սակայն, հայտարարել է, որ նախարարի հրամանն ապօրինի է, որին ենթարկվել չի պատրաստվում: Նա վաղը պատրաստվում է ասուլիս հրավիրել:

Իսկ այսօր ԵՊԼՀ-ն նոր ռեկտոր կընտրի: Henaran.am-ի լավատեսյակ աղբյուրները փոխանցում են, որ համալսարանում մթնոլորտը բավական խաղաղ է, այստեղ կիսամյակային արդյունքների ամփոփման եռուզեռ է: Ռեկտորի ընտրության հետ կապված որեւէ լարվածություն չկա:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ ռեկտոր կընտրվի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, ով համարվում է տեղի կադր. նա Զոլյանի ռեկտորության տարիներին որոշ ժամանակ պրոռեկտոր է եղել, ապա ամբիոնի վարիչ, թեեւ որոշ ժամանակ նախկին ռեկտորի հետ լարված հարաբերությունների հետեւանքով հեռացել է բուհից, սակայն քիչ անց կրկին դասավանդել է:  Գայանե Գասպարյանը համարվում է կոմպրոմիսային տարբերակ, ում հանդեպ կոլեկտիվում ընդվզում  չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ