29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԱՀԿ գործող նախագահը դրական է գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները

image_5886

Հունիսի 12-ին կայացավ Հայաստանի արտգործնախարարի եւ տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. “Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու ժողովուրդները դարերից եկող խորը կապեր ունեն: Այս անգամ Դուք ժամանել եք որպես ԵԱՀԿ գործող նախագահ, եւ հուսով եմ շուտով հյուրընկալել Ձեզ Երեւանում նաեւ որպես բարեկամական Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար”:

“Հայաստանն աջակցել է Իռլանդիայի թեկնածությանը ԵԱՀԿ նախագահողի ընտրություններում, եւ մենք, հանդիսանալով ԵԱՀԿ ակտիվ անդամ-պետություններից մեկը, կնպաստենք իռլանդական նախագահության ընթացքում կազմակերպության արդյունավետության եւ կենսունակության բարձրացմանն ուղղված քայլերին”,- հավելեց նախարար Նալբանդյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էյմոն Գիլմորն ասաց, որ ուրախ է այցելել Երեւան եւ ծրագրում է նաեւ ժամանել Հայաստան երկկողմանի այցով:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ Իռլանդական նախագահության օրակարգի կարեւոր հարց հանդիսացող Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ապահովման շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները եւ տարածաշրջանում իրավիճակը սրելուն ուղղված Ադրբեջանի քայլերը:

“Հայաստանը մշտապես հանդես է եկել  ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին եւ այս առումով մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը՝ արտահայտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների հայտարարություններում 2009-ին՝ լ՛Աքվիլայում, 2010-ին` Մուսկոկայում եւ 2011-ին՝ Դովիլում”,- ընդգծեց նախարար Նալբանդյանը:

Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ իռլանդական նախագահությունը մտահոգված է իրավիճակի սրմամբ եւ նպատակադրված է քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի համաձայնեցման եւ իրագործման ուղղությամբ: Նա հավելեց, որ ԵԱՀԿ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Էյմոն Գիլմորը  նաեւ դրական գնահատեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները եւ վերահաստատեց ԵԱՀԿ բազմակողմանի աջակցությունը այդ գործընթացին:

Նախարարներն անդրադարձան ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության բարեփոխումներին:

Էդվարդ Նալբանդյանի եւ Էյմոն Գիլմորի հանդիպմանը հետեւեց համատեղ մամլո ասուլիս:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ