26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անդրանիկ Մարգարյանը 61 տարեկան է. պանթեոնում /վիդեո/

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 12 -ին երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:

Այստեղ էին նաեւ կառավարության անդամները, պատգամավորներ, Մարգարյանի զինակից եւ կուսակից ընկերները, հարազատներն ու բարեկամները: Կատարվեց հոգեհանգստի արարողություն:

“Անդրանիկ Մարգարյանը եղել է հմուտ քաղաքական գործիչ, որը փորձությունների, դժվարությունների, հաղթանակների միջով մեծ ճանապարհ է անցել”,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

“Ամեն օր նրա հետ շփվելուց շատ բան էինք սովորում: Ինքը չէր պարտադրում սովորել, ինքը չէր սովորեցնում, պարզապես կատարած գործերով մեզ օրինակ էր ծառայում”,-ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

“Վճռական, միաժամանակ խաղաղասեր մարդ էր”,-ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այսօր Անդրանիկ Մարգարյանը կդառնար 61 տարեկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ