26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զոլյան-Աշոտյան վեճը թեւակոխեց դատական փուլ

Վաղը՝ հունիսի 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ափինյանի նախագահությամբ տեղի կունենա ԵՊԼՀ  նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, տեղեկացնելով այդ մասին, Սուրեն Զոլյանը նշեց, որ խնդրի հիմնական լուծումը փորձում է գտնել իրավական ճանապարհով`ընդհանուր իրավասության եւ վարչական դատարանների միջոցով:

Հիշեցնենք , որ Սուրեն Զոլյան –Արմեն Աշոտյան վեճը հանգուցալուծվեց Զոլյանի պաշտոնանկությամբ: Վերջինս, առանց ԿԳ նախարարի թույլտվության, բացակայել էր համալսարանից, ինչի պատճառով արժանացել էր Արմեն Աշոտյանի կրկնակի խիստ նկատողությանը եւ արդյունքում ազատվել աշխատանքից: Սուրեն Զոլյանը նախարարի որոշումն ապօրինի է համարում եւ վիճարկում դատարանում:

Վաղը դատարանում կքննվի  Արմեն Աշոտյանի առաջին նկատողության եւ Զոլյանին աշխատանքից ազատելու հրամանների օրինկանաությունը: Սուրեն Զոլյանը հայտարարեց, որ համապատասխան ատյաններում խնդիրը չլուծվելու դեպքում պատրաստ է դիմել ՍԴ եւ ԵԴ:

Նա նաեւ հարկ համարեց տեղեկացնել, որ անպատասխան է մնացել բուհի ուսանողների` վարչապետին ուղղված դիմումը: Զոլյանի խոսքով` այն հանձնվել է ապրիլի քսանին, եւ մինչեւ օրս պատասխան չի ստացվել:

Հիշեցնենք, երեկ կայացած ընտրությամբ ԵՊԼՀ-ն նոր ռեկտոր ունի՝ Գայանե Գասպարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ