23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստված կատարեց իր հրաշքը 15 տարի անց

Յուրաքանչյուր ընտանիքում հարսանյաց հանդեսների ամենաառաջին մաղթանքը սա է՝ մյուս տարի զավակ ունենաք:

Եվ նորաստեղծ ընտանիքի համար ամենափափագելին ու սպասվածը, այո՜, առաջնեկի ճիչն է, որ համալրում է ընտանիքը և ուրախացնում ծնողներին:

Իսկ ի՞նչ անել, երբ ամուսնությունից հետո անցնում է մեկ տարի, իսկ զավակ դեռևս չկա: Ոմանք կասեն՝ հոգ չէ, դեռ ժամանակ կա, կլինի: Իսկ երբ ամուսնությունից անցնում է երկու, երեք, չորս տարի…

Ի՞նչ կզգա ամուսնական զույգըերբ հանկարծ բացահայտիոր երբևէչի կարողանալու զգալ ծնող լինելու բերկրանքըի՞նչ կզգա մայրըերբ հասկանա,որ երբևէ չի գրկելու ԻՐ երեխայինչի կերակրելու ու չի խնամելու:

Ի՞նչ կզգա հայրըերբ բժիշկները նայեն նրան ու ասեն՝ գիտեքդուք երբեք չեքկարող զավակ ունենալ

Դժվար է ապրել այն զգացումովոր քո սեփական ժառանգը չես ունենալունաովկլացի ու չի թողնի քնես գիշերներընաով իր թոթովախոս լեզվով կարտասանի իրառաջին բառերըդժվար է ապրել ու ինքդ քեզ արգելել մտածելթե որ բառըերեխան կասի առաջինը՝ մամա՞թե՞ պապա:

Դժվար է այսպիսի սպասումով ապրել ուղիղ տասնհինգ տարիապրել ու աղոթել,ապրել ու սպասել

Ներկայացնում ենք Միքայելի և Լիլիթի կյանքի պատմությունը, պատմություն, որ 15 տարվա սպասումից հետո պսակվում է մեծ ուրախությամբ, պատմություն, որ ևս մեկ անգամ ապացուցում է, որ Աստված աղոթքներ լսող և պատասխանող Աստված է, Աստված հրաշքներ գործող Աստված է:

«Աստված ողորմած է»,- ահա այն հայտնությունը, որ ես ստացել եմ՝ ամուսնությունիցս 15 տարի անց գրկելով իմ առաջնեկներին: Այո, առաջնեկներին, քանի որ նրանք միանգամից երկուսն են ծնվել. իմ իշխանուհին՝ Սառան, և իմ Սամուելը, որ ըստ Աստվածաշնչի նշանակում է՝ Աստված լսեց:

Բառերով հնարավոր չէ բնութագրել այն ապրումները, որ ես ու կինս՝ Լիլիթը, ունեցել ենք այս տարիների ընթացքում, երբ Հայաստանի գրեթե բոլոր հայտնի ու հմուտ բժիշկները մեկը մյուսի հետևից միաբերան արձանագրում էին անպտղություն: Անգամ բժշկական փաստաթղթեր էինք ուղարկել Ֆրանսիա և այնտեղի բժիշկներից ստացել նույն ախտորոշումը:

Կային բազում սրտացավ մարդիկ, ովքեր մեզ համար չէին դադարում աղոթել, անգամ մարգարեական խոսքեր էինք ստանում, որ անպայման կունենանք երեխա, այն էլ՝ երկուսը: Բայց տարիներն անցնում էին, և, անկեղծ ասած, հիասթափության ու մենակության զգացումները մեկ անգամ չէ, որ պարուրել են սիրտս, տակնուվրա արել հոգիս:

Ինքնադատապարտության ծանր կապանքները նույնպես սեղմել են կոկորդս՝ պարբերաբար հիշեցնելով նախկին բացթողումների և մեղքերի մասին:

Իսկ որքա՜ն անքուն գիշերներ է անցկացրել կինս՝ արցունքն աչքերին, որքա՜ն ցավ ու տրտմություն է վերապրել: Հատկապես, երբ մարդիկ գիտեին, որ Աստծո ծառայողներ ենք, զարմանքով հարցնում էին, թե ինչո՞ւ Բարձրյալը չի խառնվում ու չի պատասխանում մեր կարիքին:

Մենք անգամ որոշել էինք երեխա որդեգրել և երեք անգամ լուրջ քայլեր ենք արել այդ ուղղությամբ. գտել ենք երեխային, ձևակերպել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն երեք անգամն էլ վերջին պահին տարբեր պատճառներով չի ստացվել որդեգրումը:

Վերջապես, ես արդեն 47 տարեկան էի, կինս՝ 39-ը, երբ ծանոթներիցս մեկի խորհրդով ևս մեկ անգամ որոշեցինք դիմել բժշկի:

Ես այնքան բժշկական փաստաթղթեր ունեի անպտղության մասին, որ որոշել էի այլևս բժշկի չդիմել այդ հարցով: Բայց մի բան իմ ներսում շարժվեց, երբ ասացին, որ այս մի բժշկին էլ այցելեմ: Եվ իսկապես, Տերը օգտագործեց նրան, և բժշկական որոշ միջամտությունից հետո մենք ունեցանք տարիների փափագած մեր երազանքի իրականացումը:

Մեր Սամուելն ու Սառան ծնվեցին մեր ամուսնության տասնհինգ ամյակից չորս օր առաջ՝ այդպիսով դառնալով մեծ և թանկ նվեր մեր երկնային Հորից:

Շուտով նրանք 6 ամսական կդառնան: Եվ այսօր, երբ ես որևէ խնդրի կամ դժվարության առջև եմ կանգնում, ներսումս ամեն անգամ լսում եմ Աստծուն, Ով ասում է. «Էլ ի՞նչ անեմ քեզ համար, որ ինձ վստահես»:

Վստահություն. ահա այն ամենը, որ Տերն ակնկալել է մեզնից այս տարիների ընթացքում: Եվ գիտե՞ք, այն տարիները, որ մենք սպասել, տառապել ու արտասվել ենք, կորուստի տարիներ չեն եղել:

Այդ տարիները եղել են ծառայության ու Աստծուն լիովին նվիրման տարիներ: Աստված օրհնեց մեզ նաև բնակարանով և այլ բազում օրհնություններով՝ ցույց տալով, որ ինքը ողորմած Աստված է և գիտի օրհնել իր զավակներին:

Եվ հետո, այժմ մենք կարող ենք հասկանալ ու իսկապես, ինչպես Աստծո Խոսքում է գրված, մխիթարություն լինել, մխիթարել նման ճանապարհով անցնող զույգերին, կարողանում ենք նրանց կոտրված ու տրտմած սրտերին ուղղել Աստծո հույսի շողը մեր իսկ կյանքի վկայությամբ:

«Օրհնյալ լինի Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, գթությունների Հայրը և ամեն մխիթարության Աստվածը, որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղությունումը, որ մենք կարող լինենք մխիթարել նրանց, որ ամեն տեսակ նեղությունում են՝ այն մխիթարությունովը, որով մենք Աստվածանից մխիթարվում ենք» (Բ Կորնթացիս 1.3-4):

Վերջում ցանկանում եմ ուղղակի դիմել նրանց, ովքեր անցնում են այն ճանապարհը, որով մենք ենք անցել. երբե՛ք, ոչ մի դեպքում մի՛ կորցրեք ձեր հույսը, մի՛ անարգեք գիտության ձեռքբերումները, մի անտեսեք բժիշկների գործունեությունը, բայց թող ձեր սպասումը միայն ու միայն Աստծուց լինի:

Հարցը նա չէ, թե ով ես դու, այլ այն, թե Ով է Աստված: Իսկ Աստված ողորմած է: Եթե ինչ-որ բացթողումներ էլ եղել են քո անցյալում, հավատա՝ Աստված ողորմած է, և Նա միշտ չէ, որ մեր ցանածի համեմատ է մեզ հատուցում:

«Աստված գիտի ժամանակների լրումը…».

Հենց այս խոսքով էլ մեր զրուցակիցն ավարտեց իր կյանքի զարմանահրաշ վկայությունը…

CrossNews.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ