13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Երբ սա չեն հասկանում շարքային քաղաքացիները՝ դա խնդիր է. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շարքային տգիտություն է, երբ շատ քաղաքացիներ մուննաթ են գալիս ու հայտարարում, թե իբր Արցախի ու արցախցիների վրա «միլիարդներ են ծախսվել»։ Իսկ  երբ նույն ձևակերպումները հնչում են երկրի վարչապետի շուրթերից, դա խոսում է ոչ միայն տգիտության, այլ գաղափարական կոլապսի ու պետական մտածողության փլուզման մասին:
Չեմ ուզում «խորանալ» Արցախի կարգավիճակի պատմության, քաղաքական ու իրավական հիմքերի մեջ։ Չեմ բացելու՝ ինչու էր այն հանդես գալիս որպես առանձին սուբյեկտ և ինչ ռազմավարական հեռանկար կար ընդհանրապես։ Դա այլ քննարկման թեմա է։ Հասկացողները վաղուց հասկացել են, չհասկացողներն էլ՝ չեն էլ հասկանալու:
Բայց նույնիսկ այս պարագայում պետք է հասարակ գիտակցում ունենալ, որ պետությունը համախմբված ռեսուրս է։ Պետք է հասկանալ, որ օրինակ գորիսեցու մուծած հարկերով կարող է դպրոց կառուցվել Ամասիայում, արարատցու  հաշվին՝ մանկապարտեզ՝ Ստեփանակերտում, ասկերանցու վճարածով՝ ջրատար՝ Թալինում, և այլն: Դա է  պետության տրամաբանությունը:
Երբ սա չեն հասկանում շարքային քաղաքացիները՝ դա խնդիր է։ Բայց երբ դա չի հասկանում երկրի ղեկավարը՝ դա արդեն կատաստրոֆա է ու ամենամեծ աղետը:
Աղետ է, որովհետև այդ տգիտությունը ներկայացվում է որպես բացարձակ  ճշմարտություն, աղետ է, որովհետև այն Հայաստանում վաղուց վերածվել է քաղաքական գծի և դրա շուրջ հավաքվում է մի մեծ զանգված ՝ քպաականների քավորությամբ, ովքեր  չեն տարբերակում պետությունը շուկայից։
Եթե պետությունը սկսում է առաջնորդվել այս մակարդակի ընկալմամբ՝ արդյունքը միշտ նույնն է լինելու՝ կորուստ կորստի հետևից, իսկ դա մեկ անգամ չէ, որ տեսել ենք ու մեծ գին վճարել դրա դիմաց…»:
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ