12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Գառան մորթի հագած գայլեր են այսօրվա կառավարիչները․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի ներկայիս կառավարիչն ասում է, որ «լինելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա»…
Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ շանտաժ և վախի, ահաբեկության մթնոլորտի գիտակցված ձևավորում։ Ի՞նչ լեզվով է իշխանությունը խոսում սեփական ժողովրդի հետ ընդհանրապես։
Ի՞նչ է սա, եթե ոչ ամենադասական հիբրիդային ազդեցության մեխանիզմ, որն իշխանությունների կողմից կիրառվում է սեփական քաղաքացիների նկատմամբ, երբ մարդկանց վախեցնում են պատերազմով՝ իրենց ցանկալի քաղաքական արդյունքը ստանալու համար:
Ու ամբողջ զավեշտն այն է, որ նույն իշխանությունն այսօր խոսում է հիբրիդային պատերազմների դեմ պայքարից և դրա համար եվրոպական աջակցություն է ստանում։
Գառան մորթի հագած գայլեր են այսօրվա կառավարիչները, և այս պահին ամենավտանգավորը հենց իրենք են, որ կան…»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ