13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Ինչպե՞ս Մեծ պահքն է պահում, տենց էլ խաղաղություն է բերելու. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ  անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջուկմ գրել է․

«Ինչպե՞ս Մեծ պահքն է պահում, տենց էլ խաղաղություն է բերելու. պահք պահելը դիետա պահել չէ։
Այս օրերին Մեծ պահքի շրջան է։
Այն ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։
Մեծ պահքի  հենց առաջին օրը հաշտություն, համերաշխություն սահմանելու օր էր, գժտություններն ու թշնամությունները մեղմելու, հասարակության մեջ ներդաշնակ բարեկամական հարաբերությունները վերականգնելու օր է։
Միջնորդները գործի էին անցնում, հանդիպեցնում նույնիսկ թշնամիներին։
Ուշադրություն  դարձրեք «ինքնմաքրման,ինքնազոհաբերման,ապաշխարության ու ինքնազսպման,հաշտություն,համերաշխություն հաստատելու, գժտությունն ու թշնամությունը մեղմելու» բառերի վրա։
Այսինքն ՝Մեծ պահք պահող մարդը պետք է համերաշխություն քարոզի,զերծ մնա գժտությունիից ու թշնամանքից։
Ես Մեծ պահք վերջին տարիներին չեմ պահում,քանի որ ի վիճակի չեմ այս փուլում իրականացնել այդ պատգամները։
Կարծում եմ ,ավելի լավ է չպահել,քան «պահել» ու ամեն Աստծո  օր գիտակցված խախտել՝ զայրացնելով մեր Տիրոջը։
Բայց արի ու տես,հայտարարվում է ,որ «վարչապետը  պահք է պահում » ։
Պահք է պահում,բայց աջ ու ձախ գոռում ու կռվում է իր հետ անհամաձայն քաղաքացիների  հետ։
Մեծ պահք պահելը շաուրմայից հրաժարվելով  ու կարտոֆիլ ուտելով չէ։
Մեծ պահք պահողը չպետք է բղավելով հարձակվի արցախցի աղջկա վրա։
Մեծ պահք պահողը չի կարող թշնամանք տարածել արցախցիների նկատմամբ։
Մեծ պահք պահողը չի կարող երեսով տալ ,որ միլիարդներ է ծախսել Արցախի վրա։
Մեծ պահք պահողը չի կարող պատերազմի շանտաժ անել սեփական ազգին։
Մեծ պահք պահողը չի կարող ատել իրեն քննադատողներին։
Մի բան ակնհայտ է,էս մարդն ինչպես Մեծ պահքն է պահում,այնպես էլ խաղաղություն է հաստատելու»։
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ