26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լեւոն Թոքմաջյանին` Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` քանդակագործության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ` ՀՀ ժողովրդական նկարիչ ու քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Շնորհավորելով հոբելյարին` Տարոն Մարգարյանն նշել է, որ բարձր է գնահատում ինչպես քանդակագործության ոլորտում, այնպես էլ մայրաքաղաքի մշակութային կյանքում արվեստագետի ներդրած ավանդը:

“Քաղաքապետարանը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել մշակութի գործիչներին` հետաքրքիր մտահղացումների ու ծրագրերի իրականացման հարցում”,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին բարձր պարգեւի ու բարեմաղթանքների համար` Լեւոն Թոքմաջյանը նշել է, որ պարգեւն իր  համար անակնկալ էր եւ ստեղծագործելու լրացուցիչ խթան կհանդիսանա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ